Պրիմիտիվիզմը, դեմագոգիան և պոպուլիզմը տնտեսական կատեգորիաներ չեն եղել երբեք ու չեն լինի Հայաստանում. Ադամյան

«Հանրապետություն» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Անահիտ Ադամյանը մեկնաբանել է տնային կալանքում գտնվող գործարար և միլիարդատեր Սամվել Կարապետյանի եղբորորդու՝ Նարեկ Կարապետյանի՝ Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում հնչեցրած մտքերին: «Ի՞նչ հասկացվեց երեկ Հ1-ի եթերում «Ուժեղ Հայաստանի» համակարգողի հետ հարցազրույցից. 1. Քաղտեխնոլոգներին քիչ են վճարում՝ նրանք մնացել են 20-րդ դարում, 21-րդ դարի աշխարհաքաղաքական ու քաղաքական փոփոխությունները չեն հասկացել, Կրեմլի … Read more

Մեծադղորդ խոստումները մնացել են որպես «ձայն բարբառո անապատի»․ «Հայացք Երեւանից»

Ասում են՝ լռել ես։ Ախր լռելը փրկություն է, երբ տեսնում եմ, թե այս «ժողովրդավար» կոչվող երկրում ինչպես են իշխանավորները փառավոր կյանքով ապրում՝ անտեսելով այն խեղճ ու կրակ ժողովրդին, որին տված շռայլ, մեծադղորդ խոստումները մնացել են որպես «ձայն բարբառո անապատի»: Լռելը լավ է, պապանձվել եմ այն անարդարությունից, որ կա մեր շուրջը։ Հասկացանք՝ արցախցիներին չեն սիրում եւ … Read more

Արցախահայերի վերադարձի հիմնախնդիրը գետնի վրա ավելի իրատեսական, առաջ մղվելիք հարց է, քան այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը

Հայաստանի արտաքին ռիսկերի վերաբերյալ ՀՀ արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի զեկույցը «գրեթե անհավանական» է որակում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական էսկալացիան։ Սակայն Ծառայությունից միեւնույն ժամանակ փաստում են՝ ռիսկերը մնում են։ «Ադրբեջանի կողմից առաջ մղվող այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» եւ «արեւմտյան ադրբեջանցիների վերադարձի» խոսույթն ու գործողություններն առաջացնում են ռիսկեր», – ասվում է զեկույցում։ «Արեւմտյան Ադրբեջանի» խոսույթը … Read more

Այն, ինչ այսօր անում է Փաշինյանը, իր գռեհիկությամբ, համառությամբ շատ նման է նրան, ինչ անում է Դոնալդ Թրամփը․ «Հայացք Երեւանից»

Երբ հանրային տարբեր շրջանակներ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են սահմանադրական կարգը խախտելու, օրենքը բացահայտորեն արհամարհելու, Եկեղեցու գործերին միջամտելու, Կաթողիկոսի դիրքն ու կարգավիճակն առոչինչ ճանաչելու, կարգալույծ թեմի առաջնորդին կրկին պաշտոնի վերադարձնելու մեջ, շատերը դա դիտարկում են միայն ներհայաստանյան գործընթացների համատեքստում։ Սակայն չպետք է անտեսել այն զուգահեռները, որոնք հուշում են, որ ինչ-որ առումով գործ ունենք գլոբալ քաղաքական վարքագծի … Read more

Աֆղանստանում ձյան և անձրևի հետևանքով զոհվել է առնվազն 61 մարդ

Աֆղանստանում առատ ձյան և անձրևի պատճառով զոհվել է առնվազն 61 մարդ, ևս 110-ը վիրավորվել են․ հաղորդում է Khaama Press լրատվական գործակալությունը՝ հղում անելով երկրի Ազգային աղետների կառավարման վարչությանը։ Գործակալության տվյալներով՝ չորեքշաբթիից ուրբաթ Աֆղանստանում դիտված ծայրահեղ եղանակային պայմանները զգալի վնասներ են հասցրել մի քանի նահանգներում, մասնավորապես՝ գյուղական և լեռնային շրջաններում, որտեղ ենթակառուցվածքները առավել խոցելի են բնական … Read more

Արագածոտնի, Շիրակի, Լոռու և Կոտայքի մարզերի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհները: Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը փակ է կցորդով բեռնատարների համար։ Կապան-Լծեն-Նորավան, Գորիս-Շինուհայրի խաչմերուկից դեպի Տաթև ավտոճանապարհները փակ են կցորդով բեռնատարների համար։ Ջերմուկի խաչմերուկից Զանգեր ավտոճանապարհները փակ են կիսակցորդով տրանսպորտային միջոցների … Read more

Քաղաքական կոռուպցիան հո պոզով-պոչո՞վ չի լինում. «Հայացք Երեւանից»

Մեկ-երկու շաբաթ առաջ, երբ բացահայտվեց ԱԺ պատգամավորներին 3-ական մլն դրամ պարգեւավճար բաժանելու պատմությունը՝ իշխանություններից դժգոհողներ կամ ճչացող անարդարության դեմ ըմբոստացողներ եղան, սակայն ընդվզումների ալիքը հետզհետե հանդարտվեց, եւ հանրությունը, կարծես թե, հարմարվեց իրավիճակին: Ըստ երեւույթին, իշխանությունները հենց այդպես էլ հաշվարկել էին՝ փոքր չափաբաժնով ընտելացնել ժողովրդին, որպեսզի հաջորդ, ավելի ուժգին «հարվածին» դիմանալը ցավոտ չլինի: Բայց պարգեւատրման երկրորդ … Read more

2025-ին 8660 ՀՀ քաղաքացի ավելի է մուտք գործել Հայաստան, քան մեկնել է երկրից. վարչապետ

«2025 թվականին 8 հազար 660 Հայաստանի Հանրապետության քաղաքացի ավել է մուտք գործել մեր երկրի տարածք, քան ելք է գործել Հայաստանի Հանրապետությունից», – հայտարարում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության տվյալները; Ըստ վարչապետի՝ ՀՀ քաղաքացիների մուտքի ու ելքի տարբերության նման վիճակագրություն Հայաստանում վարվում է 2010 թվականից, «և առաջին անգամ է, որ մենք ունենք դրական … Read more

Նարեկ վերջը Տաշիր Սամոյին հասցնելու է գժանոցի դռները — MediaNews

Նարեկ Կարապետյանը վերջը Տաշիր Սամոյին հասցնելու է գժանոցի դռները,- այս մասին գրում է Ֆեյսբուքյան օգտատեր Արամ Կարապետյանը Նարեկ Կարապետյանը վերջը Տաշիր Սամոյին հասցնելու է գժանոցի դռները: Երեկվա հարցազրույցում էս Նարեկը ոչ ավել ոչ պակաս ասեց, որ Սամվել Կարապետյանի համար կարևոր չեն տնտեսական շահույթները, այլ կարևոր են սեփական սկզբունքները, իսկ սա նշանակում է, որ այս մարդիկ … Read more

Ուկրաինացի պաշտոնյաների գնահատմամբ՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները «դրական» և «կառուցողական» են եղել․ «Ազատություն»

Հունվար 24,2026 23:38 Աբու Դաբիում ավարտվել են ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները։ Suspilna-ն, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ հանդիպումը տևել է ավելի քան երեք ժամ։ Ըստ Axios-ի՝ ուկրաինացի պաշտոնյաների գնահատմամբ՝ բանակցությունները «դրական» և «կառուցողական» են եղել։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ կողմերը համաձայնել են հաջորդ շաբաթ կրկին հանդիպել Աբու Դաբիում։ TASS-ն էլ, հղում անելով … Read more