Հայաստանի Եվրոպական կուսակցությունը համերաշխ է Մոլդովայի և նրա հայկական համայնքի հետ

Հայաստանի Եվրոպական կուսակցության ղեկավար Տիգրան Խզմալյանը գրում է. Վերջին օրերին Մոլդովայի ռսալեզու համացանցային հարթակում տեղի է ունենում տեղեկատվական գրոհ երկրի հայկական համայնքի ղեկավար Կարեն Հովհաննիսյանի և երիտասարդական թեւի առաջնորդ Կարեն Գասպարյանի դեմ։ Պատճառը՝ հայկական համայնքի աջակցությունն է Մոլդովայի իշխանության եվրոպական քաղաքականությանը։ Կատարողները՝ հայկական ազգանուններով ռսատառ գրառումներ կատարող մարդիկ են, ովքեր չեն խորշում հայհոյանքներից եւ ուղիղ … Read more

Վերջին մի քանի տարում պետությունը վերականգնել և վերանորոգել է մոտ 30 եկեղեցի. Ղազարյան

Հեռուստահաղորդավար Պետրոս Ղազարյանը գրում է. Վերջին մի քանի տարում պետությունը վերականգնել և վերանորոգել է մոտ 30 եկեղեցի։ Մի բան ,որ ,,եկեղեցու վրա հարձակում ,, գոռացողների ժամանակ չկար։ Ըստ Արամ Աբրահամյանի Նիկոլի ժամանակ այդ եկեղեցիները կառուցել են ,որ թուրքերի հրամանով հարձակվեն դրանց վրա) Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Ներկայացվել է Եվրոպական միության կանոնակարգերի ներդրման ընթացիկ կարգավիճակը Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության ու դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շրջանակներում նախատեսված համատեղ երրորդ հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները, Եվրոպական հանձնաժողովի Շարժունակության … Read more

Ժողովրդագրությունը ներկայում ոչ միայն Հայաստանի, այլև գրեթե բոլոր երկրների համար առաջնային և ռազմավարական նշանակության խնդիր է. Արսեն Թորոսյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը մասնակցել է Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի հետագա գործունեության և զարգացման առաջնահերթություններին նվիրված քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցել են ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի (ՄԱԲՀ) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լուսինե Սարգսյանը, ԵՊՀ ժողովրդագրական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Տիգրան Գասպարյանը։ ✅ Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ժողովրդագրական մարտահրավերներին, … Read more

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվեցին Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունները

Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տուն-մարզադպրոցում ավարտվեցին Հայաստանի շախմատի տղամարդկանց 86-րդ և կանանց 81-րդ առաջնությունները: 🏆🥇 Տղամարդկանց առաջնությունում չեմպիոն դարձավ գրոսմայստեր Մանուէլ Պետրոսյանը, ով 9 հնարավորից վաստակեց 6 միավոր: ♟️ Արթուր Դավթյանը, Զավեն Անդրիասյանը և Արամ Հակոբյանը վաստակեցին 5.5 միավոր: 🥈 Լրացուցիչ ցուցանիշներով արծաթե մեդալակիր դարձավ միջազգային վարպետ Արթուր Դավթյանը: 🥉 Լավագույն եռյակը եզրափակեց գրոսմայստեր Զավեն … Read more

Աշխատանքային իրավունքների երաշխավորման թերություններ բազմաթիվ եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում․ զեկույց

Եվրոպայի խորհրդի մարմին հանդիսացող Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն (ECSR) հրապարակել է աշխատանքի հետ կապված իրավունքներին վերաբերող իր 2025 թվականի եզրակացությունները: Սոցիալական իրավունքների եվրոպական խարտիայի անդամ պետությունների կատարողականի իրավական գնահատականները բացահայտում են աշխատանքային իրավունքների երաշխավորման թերություններ բազմաթիվ եվրոպական երկրներում, այդ թվում՝ Հայաստանում: Հայաստանի վերաբերյալ 2025 թվականի եզրակացություններում Սոցիալական իրավունքների եվրոպական կոմիտեն փորձաքննել է, թե արդյո՞ք Հայաստանի … Read more

«2020-ի պատերազմը դադարում է դիտարկվել որպես Ադրբեջանի ագրեսիա և վերածվում է «խաղաղության հասնելու միջոցի». Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը գրում է. «Դավոսում Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, թե իրենք այլևս հույս չունենալով միջազգային ինստիտուտների վրա «արդարությունը հաստատել են ուժով», ինքնին նոր բան չէ։ Ալիևը տարիներ շարունակ բաց տեքստով ասում է այն, ինչ իրականում արել է։ Սակայն այս անգամ խնդիրը ոչ այնքան այդ հայտարարությունն է, որքան Հայաստանի իշխանությունների … Read more

«Հայաստանում մարդասիրության սկզբունքի ճգնաժամ է». Արամ Վարդևանյան

Փաստաբան Արամ Վարդևանյանը գրում է. «Հայաստանում մարդասիրության սկզբունքի ճգնաժամ է: Քաղաքական հետապնդումները ոչ միայն սահմանափակվում են անձանց ապօրինի մեղադրանքների ներկայացմամբ, այլ պարտադիր ուղեկցվում են կալանքներով: Ազգային բարերարի, Սրբազանների, հանրային ճանաչում ունեցող անձանց քաղաքական հետապնդումների պարտադիր պայման է կալանքը: Ավելին, կալանքներն ամիսներով՝ տևող են: Իրականության մեջ նվազագույն իրավական հիմնավորում չունեցող են և դա գիտեն՝ միջնորդողները, պահանջողները … Read more

Այ անթասիբներ. Եզրասը հանցագործ է, չի կարող գալ Հայաստան, դրա համար ժողովը դրսում են անում. տեսանյութ

«Կտրիճ Ներսիսյանի օրոք ոչ մի օրինական բան չի եղել եկեղեցում»: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ հարցազրույցում Վառնայից տեսակապի միջոցով ասում է Տեր Արմեն քահանա Մելքոնյանը՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի (Կտրիճ Ներսիսյան) որոշմանը, ըստ որի՝ Եպիսկոպոսաց ժողովը կկազմակերպվի Հայաստանից դուրս: «Այս մարդիկ օրենքից և կանոնից զուրկ են: Երբ եպիսկոպոսների մեծ մասը գտնվում են Հայաստանում, ի՞նչ իմաստ ունի … Read more

Երևանում թալանել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը․ այն ամբողջությամբ տակն ու վրա են արել․ shamshyan.com

Այսօր՝ հունվարի 21-ին, Երևանում անհայտ անձը կամ անձինք թալանել են հայտնի բլոգեր «Թու-թու-թու լավա»-ի տունը։ Քիչ առաջ ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորագավիթ 7-րդ փողոցում սեփական տանը գողություն է տեղի ունեցել։ Ֆոտոլագրողը հայտնում … Read more