Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում կայացել է «Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության ու դրա անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Ընդհանուր ավիացիոն գոտու մասին» համաձայնագրի շրջանակներում նախատեսված համատեղ երրորդ հանդիպումը։
Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները, Եվրոպական հանձնաժողովի Շարժունակության և տրանսպորտի գլխավոր տնօրինության պատվիրակության անդամները, ինչպես նաև ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ու Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի ներկայացուցիչները։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են Եվրոպական միության կանոնակարգերի ներդրման ընթացիկ կարգավիճակը Հայաստանի Հանրապետության օրենսդրության մեջ, ինչպես նաև ավիացիոն ոլորտում արձանագրված առաջընթացն ու զարգացումները՝ թե՛ Հայաստանի Հանրապետությունում, թե՛ Եվրոպական միությունում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
