«Մայրիկիս ինսուլտ էր խփել ավելի վաղ, իսկ բժիշկները չեն հասկացել». տուժողի իրավահաջորդ

Մեկ տարի առաջ օգոստոսի 14-ին, առավոտյան 9.30-ի սահմաններում, բժշկական կենտրոններից մեկում մահացավ 63-ամյա Լարիսա Խաչիկի Խաչատրյանը: Հարուցվեց քրեական վարույթ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչը փաստաբան Լիպարիտ Սիմոնյանն է։ Մահացածի դուստրը «Առավոտ» էր եկել, ներկայացրեց կատարվածը, դրանից հետո իրականացվող վարույթի մասին: Պատմեց, որ անցած տարվա հուլիսին, երբ կերակրել էր մորը, խոսակցականը դուրը չի եկել, կանչել է շտապօգնություն, նրան … Read more

«Վիրավորական կլիներ, եթե երկրի գերագույն ստախոսին ասեի՝ այ համբալներ, շնաբարո դուրսպրծուկներ». Բագրատ սրբազան

-Քիչ առաջ իմ աչքերի առջեւ մարմնացավ մեր Տիրոջ արտահայտած չափազանց կարեւոր առակը՝ անիրավ դատավորի մասին, որը Աստծուց չէր վախենում, մարդկանցից էլ չէր ամաչում,- այսօր Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Բագրատ սրբազանը՝ահաբեկչության գործով մեղադրյալ Լիդիա Մանթաշյանի կալանքը եւս երեք ամսով երկարաձգելու որոշումը հրապարակելուց հետո: -Հարց ունեի, այդ բոլորը, որ կարդում էր՝ իր համոզմո՞ւնքն էր, … Read more

Ջալալ Հարությունյանը միտումնավոր չի ստանում վերաքննիչ դատարանի որոշումը՝ փորձելով ձգձգել վաղեմության ժամկետները՝ պատժի կրումից խուսափելու համար․ փաստաբան

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանի ֆեյսբուքյան գրառումըԱյսօր Վերաքննիչ քրեական դատարանը Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստ էր հրավիրել, որի պատճառը Ջալալ Հարությունյանի կողմից դատական ակտը չստանալու փաստն էր։ Ակնհայտ դարձավ, որ մեղադրյալը միտումնավոր չի ստանում դատական ակտը և նպատակը այն է, որ վաղեմության ժամկետը անցնի և խուսափի պատիժը կրելուց։ Վերաքննիչ դատարանը 2 անգամ փոստով և մեկ անգամ էլ … Read more

Գեներալ-լեյտենատի ուսադիրներ կրող անձը ձգտում է վաղեմության ժամկետը անցնելու հիմքով խուսափել պատիժը կրելուց․ փաստաբան

Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստ էր հրավիրել, որի պատճառը Ջալալ Հարությունյանի կողմից դատական ակտը չստանալու փաստն էր։ Ակնհայտ դարձավ, որ մեղադրյալը միտումնավոր չի ստանում դատական ակտը և նպատակը այն է, որ վաղեմության ժամկետը անցնի և խուսափի պատիժը կրելուց։ Վերաքննիչ դատարանը 2 անգամ փոստով և … Read more

Դատարանը կայացրել է ակնհայտորեն անարդարացի որոշում՝ փաստացիորեն զրկելով Զարուհի Փոստանջյանին պաշտպան ունենալու հիմնարար իրավունքից. հայտարարություն

Այսօր՝ 2025 թվականի հուլիսի 31-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավորներ Լուսինե Աբգարյանը, Լուսինե Ալավերդյանը և Կարեն Հովհաննիսյանը կայացրել են ակնհայտորեն անարդարացի որոշում՝ փաստացիորեն զրկելով Զարուհի Փոստանջյանին պաշտպան ունենալու հիմնարար իրավունքից։ Նախապես նշանակված դատական նիստը, որը պետք է կայանար 2025 թվականի հունիսի 24-ին, չի կայացել վերոնշյալ դատավորների գործողությունների արդյունքում։ Զարուհի Փոստանջյանը և նրա պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը … Read more

Թե ինչ դժոխքի միջով են անցել մեր տղերքը, գիտեն միայն նրանք ու այն մարդիկ, որոնք փրկվել են. զոհվածի մայր

Ես ամեն գիշեր վերապրում եմ իմ երեխու կորուստը. զոհվածի մայր -Թե ինչ դժոխքի միջով են անցել մեր տղերքը, գիտեն միայն նրանք, ու այն մարդիկ, որոնք փրկվել են: Խայտառակ, շփոթեցնող հրամաններ են եղել: Պատասխանը միանշանակ է, մեր մարտկոցի զինվորները զոհվել են անպատասխանատու հրամանի պատճառով: Ասում են՝ փախնողական տրամադրություն է եղել, բայց այդ մարդիկ կատարել են հրաման, … Read more

Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման կարմիր ժապավենները տեսել էին, չէին կարող չհասկանալ, որ թշնամին է. Ջալալ Հարությունյան

Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի պաշտպան Աշոտ Ապրեսյանը այսօր Վերաքննիչ դատարանում պահանջեց բեկանել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը ու Ջալալ Հարությունյանին նշված մեղադրանքում ճանաչել անմեղ: Առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ պաշտպանի ներկայացրած բողոքից հետո Ջալալ Հարությունյանը հարկ համարեց անդրադառնալ ադրբեջանական խմբավորմանը, որի ձեռքներին եղել է կարմիր ժապավեններ: Հարությունյանը պնդում էր, որ … Read more

Քթի ծակ չունե՞ք, Ջալալ Հարությունյա՞նը պիտի ասեր. փաստաբանը ներկայացնում է վերաքննիչ բողոքը

Դատարանը Ջալալ Հարությունյանի մեղքի ապացուցվածության որեւէ հիմնավորում չի նշել : Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում Արցախի ՊԲ նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի (Ցորի զորամասի) գործով դատական նիստի ժամանակ հայտարարեց Հարությունյանի պաշտպանը՝ շարունակելով ներկայացնել վերաքննիչ բողոքը: -Եթե Ջալալ Հարությունյանը մատից հոտ քաշեր ու ասեր՝ հակառակորդ է, բայց պարզվեր՝ յուրային է, նրան կգնդակահարեին տեղում,- իր բողոքում ընդգծեց Հարությունյանի … Read more

Դու ես մեղավոր, որ երեխադ զոհվել է, գնայիր հետը կռվեիր, կանխեիր էս ամեն ինչը. Ջալալ Հարությունյանի եղբայրը մեղադրել է զոհվածի հորը

Վերաքննիչ դատարանում այսօր գեներալ-լեյտենանտ Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպանի միջնորդությունը շատ էր բարկացրել «Ցոր» զորամասի զոհված զինծառայողների հարազատներին: Նրանք միայն  դատական նիստում իրենց դժգոհությունը հայտնելով չբավարարվեցին, նիստի ավարտից հետո իրենց վրդովմունքը հայտնեցին նաեւ դատարանի շենքի բակում: Զոհված զինվորների մայրերը վիճեցին Հարությունյանի պաշտպանի հետ. «Մեր երեխեքից ամեն մեկիս մի ոսկոր են տվել: Այն … Read more

Մարմինս դողում է, էս խաղեր են գնում. Ցորի զորամասի զոհված զինծառայողի հայր

-Մարմինս դողում է, էս խաղեր են գնում,- այսօր Վերաքննիչ դատարանում այսպես արձագանքեց Ցորի զորամասի զինվորներից մեկի հայրը, երբ լսեց  Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի պաշտպանի միջնորդությունը՝ նիստը հետաձգելու մասին: Նա եւս մտահոգություն ուներ, որ Հարությունյանը նիստերը ձգձգելու միտում ունենալով է փաստաբան փոխում, միջնորդություն ներկայացնում: Ծնողները իրենց մտահոգությունները հայտնեցին, Աշոտ Ապրեսյանն էլ ցավակցեց զոհվածների … Read more