«Ի դեպ». Որ թշնամիներին ձեռնտու չէ, գիտենք, իսկ Փաշինյանի՞ն ինչու ձեռնտու չէ

Սուր սթրեսային ռեակցիան հոգեբանական արձագանք է վախեցնող կամ տրավմատիկ երևույթներին։ Ըստ երևույթին, սա այն է, ինչ հաճախ նկատում ենք Նիկոլ Փաշինյանի մոտ Արցախ բառը լսելուց հետո։ Իսկ ինչո՞վ է դա պայմանավորված։ Եկեք վերհիշենք «Արցախը Հայաստան է և վերջ» բղավող Փաշինյանի մի շա՜տ հետաքրքիր հայտարարություն։ Մանրամասն՝ տեսանյութում։

«Ի դեպ». Փաշինյանը կներվի՞ – Yerevan Today

Ի դեպ, մարտի 22-ին մետրոյում քարոզարշավի ժամանակ Արցախյան հերոս Մերուժան Մոսիայի դստերը փախած անվանելուց հետո, երբ քննադատությունը հասել էր բարձրակետին, ամենուր բացասական գնահատականներ էին, Փաշինյանը գործի դրեց իր հայտնի հնարքը՝ ներողություն խնդրեց։ Եկեք վերհիշենք երկու հիմնական դրվագ, երբ Փաշինանը կրկին ներողություն է խնդրել և կամ զղջացել։ Մանրամասն՝ տեսանյութում։

«Ի դեպ»․ Հայաստանը սա է ու վե՞րջ

Ի դեպ, Ալեն Սիմոնյանը երեկ հերթական անգամ հունից դուրս եկավ՝ Արցախ բառը լսելիս։ Հիշեցնենք Ալեն Սիմոնյանին, որ Արցախի հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջություն ճանաչվեց ընդամենը 4 տարի առաջ՝ 2022 թվականին Պրահայում, ի դեպ, իր անմիջական ղեկավարի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից։ Արցախը, կամ ինչպես Սիմոնյանն է սիրում շեշտել՝ Ղարաբաղը, դե- ֆակտո Ադրբեջանինը չի եղել անգամ ԽՍՀՄ տարիներին։ 1923-ից … Read more

«Ի դեպ». Պատերազմ չեն գնա, կզոհվեն Երևանի փողոցներում

20 Փետրվարի, 2026 Ի դեպ, փետրվարի 18-ին Երևանում՝ Աջափնյակում, հնչել են կրակոցներ, օրը ցերեկով, շենքի բակում, զոհվել է մեկ, վիավորվել՝ 7 մարդ, որոնցից 6-ը գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։ Նույն ժամանակահատվածում Երևանի Բրազիլիայի հրապարակում բողոքի ակցիա էին իրականացնում տաքսու վարորդները, իհարկե՝ բազմաթիվ ոստիկանների ուղեկցությամբ։ Սա առաջին դեպքը չէ, երբ Երևանում՝ քաղաքացիների աչքի առաջ տեղի է ունենում … Read more

«Ի դեպ». Ըստ Փաշինյանի՝ ասֆալտը հավաքում են, որ հետները տանե՞ն

18 Փետրվարի, 2026 Ի դեպ, իշխանության դեմքը պայծառացնող միակ բանը՝ ասֆալտը, փոքր-ինչ փլվել է, Երևանում՝ ամբողջությամբ։ Այն գրեթե դարձել էր այս իշխանությունների գլխավոր խաղաքարտը, բայց պատկերը փոխվում է, երբ բախվում է իրականությանը և քաղաքացիների կարծիքներին։ Մանրամասն՝ տեսանյութում։  

«Ի դեպ»․ Ծայրագավառից՝ կենտրոն. Փաշինյանի նոր նարատիվը

16 Փետրվարի, 2026 Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նոր նարատիվ է բերել դաշտ, ասում է՝ Հայաստանը ծայրագավառից դարձրել ենք աշխարհի կենտրոն։ Հետաքրքիր է Փաշինյանը այս միտքն արտահայտելուց առաջ քննարկե՞լ է այն ինչ-որ մեկի հետ։ Քաղաքագետների ճնշող մեծամասնությունն օրինակ համարում է, որ Հայաստանը ոչ թե աշխարհի կենտրոն է, այլ աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոն է, ինչը միանգամայն փոխում … Read more

 «Ի դեպ»․ 9 միլիարդ ներդրում, թե՞ 9 միլիարդ պարտավորություն

10 Փետրվարի, 2026 Ի դեպ, երկօրյա այցով Հայաստանում էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Փաշինյանն ու Վենսը ստորագրել են «Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև համագործակցության մասին» համաձայնագրի բանակցությունների ավարտի վերաբերյալ համատեղ հայտարարությունը։ Այնուհետև երկուստեք հանդես են եկել հանդիպման արդյունքներն ամփոփող հայտարարություններով։ Հենց հայտարարությունների պահից էլ … Read more

«Ի դեպ»․ Մեկ միլիոն կստանաք, եթե ապրեք մեկ դար

Ի դեպ, կառավարությունը որոշում է կայացրել միանվագ մեկ միլիոն դրամ գումար հատկացնել հարյուր տարին լրացած անձանց։Հետաքրքիր պատկեր է ստացվում․ երբ Նիկոլ Փաշինյանին 65 տարեկանը լրացած անձինք պահանջում են թոշակները բարձրացնել, նա ասում է՝ դուք չեք իմանա այդ գումարը որտեղ ծախսել, այնինչ այդ տարիքի մարդիկ բազմաթիվ ծախսելու տեղ ունեն՝ դեղորայքից մինչև, օրինակ, տաք հագուստ։ Փոխարենը կառավարությունն … Read more

«Ի դեպ». Ցմահ ազատազրկված գերիներով խաղաղություն

Ի դեպ, Բաքվի դատարանը ցմահ ազատզրկման է դատապարտել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին, ՊԲ հրամանատար Լևոն Մնացականյանին, ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանին, Արցախի ԱԳ նախարար Դավիթ Բաբայանին: Արցախի նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Մադաթ Բաբայանը և Մելիքսեթ Փաշայանը՝ 19 տարի ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18 … Read more

«Ի դեպ». Ո՞վ է շահում Հայաստան-Ադրբեջան առևտրից

Ի դեպ, Աբու Դաբիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը։ Չարչրկված և անտեսանելի խաղաղությունը ողջունելուց զատ կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրից։ Այս կոնտեքստում միանգամայն ընկալելի է Ալիևի գոհունակությունը, քանի որ նա վաճառում է, իսկ առևտրում շահող կողմը միշտ վաճառողն է։ Փորձենք հասկանալ, թե ինչի՞ց է Փաշինյանը գոհ։ Հայաստանն Ադրբեջանից գնել է նավթամթերք։Իշխանամերձ շրջանակները … Read more