Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը նոր նարատիվ է բերել դաշտ, ասում է՝ Հայաստանը ծայրագավառից դարձրել ենք աշխարհի կենտրոն։
Հետաքրքիր է Փաշինյանը այս միտքն արտահայտելուց առաջ քննարկե՞լ է այն ինչ-որ մեկի հետ։ Քաղաքագետների ճնշող մեծամասնությունն օրինակ համարում է, որ Հայաստանը ոչ թե աշխարհի կենտրոն է, այլ աշխարհաքաղաքական շահերի բախման կենտրոն է, ինչը միանգամայն փոխում է արտահայտած մտքի իմաստն ու համատեքստը։
Ըստ Նիկոլի տրամաբանության՝ Դանիան, Ուկրաինան, Պաղեստինը նույնպես հենց այս պահին ունեն աշխարհի կենտրոն դառնալու հնարավորություն, իհարկե՝ Գրենլադնիայի, Կիևի, Գազայի հանձնման գնով։
Լավ, իսկ ինչի՞ հաշվին է դարձել կենտրոն, ովքե՞ր էին խանգարում դառնալ, 5 հազար մեր տղանե՞րը․ Արցա՞խը։ Ըստ Փաշինյանի՝ այո, արյուն ու զոհողություն էր պետք։
Հիշեցնենք, որ այդ նույն Հայաստանը աշխարհի կենտրոն դարձրածը ժամանակին «Հայաստանը ժողովրդավարության բաստիոն» էր դարձրել, Արցախի գնով Հայաստանի Հանրապետություն էր գտել, իսկ նրա կողակիցը հայրենիքի համար նահատակվածների զոհողությունը համարում էր հանուն ոչնչի։
Դուք ձեզ ժողովրդավարության բաստիոնո՞ւմ եք զգում, թե՞ աշխարհի կենտրոնում։
Արցախ կորցրած, 5000 զոհ տված, իր ինքնիշխան տարածքից 200 քառակուսի կիլոմետր թշնամուն զիջածը, վստահաբար, չի կարող խոսել ո՛չ խաղաղությունից, ո՛չ էլ առավելևս աշխարհի կենտրոն լինելուց։