«Ի դեպ». Ո՞վ է շահում Հայաստան-Ադրբեջան առևտրից

Ի դեպ, Աբու Դաբիում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյան-Իլհամ Ալիև հանդիպումը։

Չարչրկված և անտեսանելի խաղաղությունը ողջունելուց զատ կողմերը գոհունակություն են հայտնել երկկողմ առևտրից։ Այս կոնտեքստում միանգամայն ընկալելի է Ալիևի գոհունակությունը, քանի որ նա վաճառում է, իսկ առևտրում շահող կողմը միշտ վաճառողն է։

Փորձենք հասկանալ, թե ինչի՞ց է Փաշինյանը գոհ։

Հայաստանն Ադրբեջանից գնել է նավթամթերք։Իշխանամերձ շրջանակները նշում են, որ արդյունքում բենզինն էժանացել է։

Հայաստանի բենզինի պահանջարկը մոտ 250-300․000 տոննա է, Ադրբեջանից բերվել է 1200 տոննա, որն անգամ պահանջարկի 1 տոկոսը չի կազմում և, հետևաբար, չի կարող որևէ ազդեցություն ունենալ գնի վրա։  Այս փաստը հաստատել է նաև կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Leave a Comment