Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ կալանավորվել է

Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը): Այս մասին հայտնում է ՔԿ-ն։ Անձը կալանավորվել է:

«Քյոխը» դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին – Live News

Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», դատի է տվել իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Ջալավյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով դատարանից պարտավորեցնել Բաղդասարյանին՝ հերքել վերջինիս հայտարարությունները։ Բաղդասարյանը, մասնավորապես, փետրվարի 5-ին հայտարարել էր, թե Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, իբրև «գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, Եղինկներում  ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի … Read more

Նարեկ Մութաֆյանն ու Սարգիս Օհանջանյանն արդարացվել են – Live News

Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի վերաբերյալ 2019 թվականից արդարադատության իրականացմանը խոչընդոտելու հանցակազմով քննվող քրեական գործն ավարտվեց։ Դատարանը, նախագահությամբ դատավոր Մ. Արզումանյանի, այսօր վճռեց ճանաչել և հռչակել ամբաստանյալներ Մութաֆյանի և Օհանջանյանի անմեղությունը։ Այս մասին հայտնում է փաստաբան Վահե Եփրիկյանը։ «Ուշագրավ է՝ տղաներն այս գործով տևական ժամանակ եղել են ապօրինի կալանքի տակ, շուրջ 7 տարի կրել են … Read more

Առաջարկվում է մոպեդները, տրիցիկլները և քվադրիցիկլները եւս բերել պարտադիր ապահովագրության դաշտ

Առաջարկում ենք մոպեդները, տրիցիկլները եւ  քվադրիցիկլները եւս բերել պարտադիր ապահովագրության դաշտ՝ հաշվի առնելով, որ վերջին շրջանում ճանապարհային երթեւեկության մեջ ավելացել է այս տեսակի տրանսպորտային միջոցների քանակը: Երեկվա՝ մարտի 1-ի դրությամբ երկրում հաշվառված է 2594 երկանիվ մոպեդ, 29 եռանիվ մոպեդ, 127 տրիցիկլ եւ քվադրիցիկլ: Այս մասին ասել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը՝ ԱԺ … Read more

Վաղարշապատի համայնքային ոստիկանները հայտնաբերել են տարբեր տեսակի թմրամիջոցներ

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները ստացել էին տեղեկություն, որ Արմավիրի մարզի Արևաշատ գյուղում փաստացի բնակվող 35-ամյա մի տղամարդ նույն գյուղում գտնվող, մեկ այլ անձի պատկանող և որպես պահեստ օգտագործվող վագոն-տնակներում ապօրինի պահում և օգտագործում է թմրանյութ։ Ստուգման նպատակով Վաղարշապատի ոստիկանները մեկնեցին Արևաշատ, և իրավապահների տեղեկությունը հաստատվեց։Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություն կատարվեց … Read more

Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի հանքարդյունահանման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Երևանի 64-ամյա բնակչի՝ Արմավիրի մարզի Ջանֆիդա բնակավայրի վարչական տարածքում գտնվող հողատարածքում ապօրինի իրականացվում են հանքարդյունահանման աշխատանքներ՝ ավազակոպճագլաքարային խառնուրդի դուրս բերում, վերամշակում և արդյունահանում, ինչի արդյունքում պետության և համայնքի օրինական շահերին պատճառվել է 2 միլիոն դրամի գույքային վնաս: Ստուգողական գործողությունների … Read more

Դատախազությունը պահանջում է ԿԳ նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Հովհաննեսի Մկրտչյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ -26 անշարժ գույք.-7 տրանսպորտային միջոց.-5 իրավաբանական անձանցում մասնակցություն.-893 միլիոն 449 հազար … Read more

Zham.am | ՊՆ պաշտոնյա է կալանավորվել

2 Մարտ, 2026 11:38 ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնում է․ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ պաշտպանության նախարարության տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով, իր մտերիմ անձի օժանդակությամբ, վարժական հավաքների կանչված … Read more

ՊՆ պաշտոնյան կաշառք է ստացել վարժական հավաքներից ազատելու համար․ գործն ուղարկվել է դատարան

ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու գործընթացը կազմակերպելու համար. նրա ու ևս 4 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնել է Հակակոռուպցիոն կոմիտեն։ «ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը, … Read more

Զինծառայողի մահվան գործի շրջանակներում մեկ անձ կալանավորվել է

2 Մարտ, 2026 16:44 Փետրվարի 26-ին հայտնաբերված զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում 1 անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (սպանությունը): Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից՝ նշելով, որ անձը կալանավորվել է: