ՊՆ զինվորական հոսպիտալի բժիշկ է կալանավորվել․ Հակակոռուպցիոն կոմիտեն ABC Media-ին մանրամասներ է հայտնել

Կալանավորվել է ՀՀ ՊՆ Երևանի կայազորային զինվորական հոսպիտալի հոգեբուժական բաժանմունքի բժիշկը, ևս 5 անձ ձերբակալվել են․ ABC Media-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ «Հիվանդության սիմուլիացիայի եղանակով և կեղծ փաստաթղթերի օգտագործմամբ զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու, դրանց կատարմանն օժանդակելու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով ձերբակալվել է 6 անձ։ Նրանց թվում է կաշառք ստացած՝ ՀՀ … Read more

Բրյուսովի՝ ծեծկռտուքի մասնակից ուսանողուհիները ձերբակալվել են․ ABC Media-ին մանրամասներ են հայտնի

Բրյուսովի անվան համալսարանում աղջիկների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել։ ABC Media-ին հայտնեցին, որ ծեծկռտուքի պատճառը կուրսի չաթում միմյանց հայհոյելն է։ Հետո տեսել են ու սկսել ծեծել, քաշքշել իրար, մազեր պոկել։ ՆԳ նախարարի մամուլի քարտուղարն ABC Media-ին հայտնեց, որ ծեծկռտուքի մասնակիցները ձերբակալվել են։ «Միջադեպի բոլոր մասնակիցները հայտնաբերվել են, ֆիզիկական ներգործության կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել են նախաքննական … Read more

ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Դատախազության բացառիկ լիազորությունների շրջանակներում կատարված աշխատանքները

Կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված հարցերից երկուսով գույքեր են ամրացվել Պաշտպանության նախարարությանն ու Շրջակա միջավայրի նախարարությանը: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը տեղեկություն է տրամադրել Դատախազության կողմից, 2025 թվականի հունվարի 1-ից առ այսօր, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու բացառիկ լիազորության շրջանակում, ինչպես նաև դատախազական ներգործության արդյունքում, պետությանը կամ համայնքին վերադարձված … Read more

ՄԻՊ-ը մասնակցել է «Հայ երեխաներին ցուցաբերվող աջակցության ամրապնդումն արտակարգ իրավիճակներում և դրանից հետո» վերտառությամբ միջոցառմանը

Դեկտեմբերի 3-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մասնակցել է «Հայ երեխաներին ցուցաբերվող աջակցության ամրապնդումն արտակարգ իրավիճակներում և դրանից հետո» վերտառությամբ միջոցառմանը և հանդես եկել բացման խոսքով։ Այս մասին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Միջոցառումը կազմակերպվել է Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագրի ներքո իրականացվող «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետկոնֆլիկտային համատեքստում» ծրագրի շրջանակներում։ Ողջունելով ներկաներին՝ Անահիտ … Read more

 Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը փաստաբանի միջոցով ձայնային հաղորդագրություն է ուղարկել

Քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանը ձայնային ուղերձով դիմել է  «Իմենիմնի» հաղորդաշարի հետևորդներին՝ ասելով, որ նախորդ երեք տարիներին իշխանություններն ինչքան էլ տարբեր միջոցներով փորձել են լռեցնել հաղորդման հեղինակներին, չի ստացվել և չի ստացվելու։ Ձայնագրությունը տարածել է նրա փաստաբանը։ Մանրամասները՝ տեսանյութում։    

Աղջիկների վեճ՝ Բրյուսովի համալսարանում. ծեծկռտուքի բոլոր մասնակիցները ձերբակալվել են․ ՆԳՆ

Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանում վիճաբանություն է եղել: Ծեծկռտուքի մասնակիցները մի խումբ աղջիկներ են: Ըստ նույն տեղեկությունների՝ վիճաբանությունը ծագել է միմյանց վիրավորելու հարցի շուրջ: ՆԳՆ ոստիկանությունից հայտնել են. «ՆԳՆ Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները հայտնաբերել և ֆիզիկական ներգործության հիմնավոր կասկածանքով ձերբակալել են միջադեպի բոլոր մասնակիցներին։ Նրանք ներկայացվել են նախաքննական մարմին»: Related Post navigation

Դատարանը վերացրել է Սեյրան Օհանյանի խափանման միջոցը

Դատարանը վերացրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը․ տեղեկությունն ABC Media-ի հետ զրույցում հաստատեց նրա փաստաբան Ինեսսա Պետրոսյանը։ Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացությամբ՝ Օհանյանը տարբեր տարիների ներկայացրած հայտարարագրում թաքցրել է իրեն պատկանող գույքը, մասնավորապես Դրախտիկ համայնքում գտնվող հողատարածքը և դրա վրա ինքնակամ կառուցված առանձնատունը։

Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում է տեղի ունեցել․ Լուսանկար

Փաստաբան Արմինե Ֆանյանի գրում է․ «ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռոբերտ Պապոյանն արձանագրել է Արագածոտնի թեմի քահանա Տեր Վազգեն Հովհաննիսյանի բնակարանի անձեռնմխելիության իրավունքի խախտում: Դատարանն արձանագրել է, որ «(…) ներկայացված բողոքը որոշման մեջ նշված պատճառաբանություններով հիմնավոր է, քննիչի միջնորդությամբ բնակարանի անձեռնմխելիությունը սահմանափակելու իրավաչափությունն ու համաչափությունը բավարար չափով պատճառաբանված չէ, ուստի ՀՀ ներպետական և միջազգային օրենսդրությամբ … Read more

Ամասիայի համայնքային ոստիկանները թմրանյութ ապօրինի պահելու դեպք են բացահայտել

Համայնքային ոստիկանության Ամասիայի բաժնի ծառայողները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Ծաղկուտ գյուղում բնակվող 59-ամյա տղամարդը գոմում ապօրինի պահում է թմրանյութ։ Տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց բաժին, որտեղ հաստատեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ հայտնաբերվեց մոտ 20 գրամ մարիխուանա։Հանգամանքները պարզվում են։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, … Read more

Օպերատիվ աջակցություն բռնությունից տուժածներին․ SAFE YOU հավելվածի միջոցով ահազանգը փոխանցվում է Ոստիկանությանը

2025թ․ հունիս ամսից ոստիկանությունում գործարկվել է SAFE YOU առցանց անվտանգ բջջային հավելվածը։ Ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերին արագ արձագանքելու և լատենտային բնույթ կրող դեպքերը բացահայտելու նպատակով «SAFE YOU» -ն ապահովում է առավել արագ արձագանքում։ Հավելվածը հնարավորություն է տալիս բռնությունից տուժած անձանց «Կանչ» կոճակի միջոցով արագ ահազանգել Ոստիկանություն և ստանալ համապատասխան աջակցություն: Անձնական տվյալների պաշտպանության տեսանկյունից … Read more