Կաշառքի գործով ՊԵԿ պաշտոնյայի ու ևս երկու անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացին ժամանակավոր ներմուծման ընթացակարգով ՀՀ տեղափոխած տրանսպորտային միջոցը սահմանված ժամկետում չարտահանելու համար վարչական տուգանքի չենթարկվելու նպատակով ՊԵԿ մաքսային ծառայողին կաշառք տալու հարցի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերել ապահովագրական ընկերության աշխատակից ներկայացած անձի հետ: Վերջինս, օգտվելով ստեղծված իրավիճակից, քաղաքացու ավտոմեքենայի ժամանակավոր ներմուծման մաքսային մուտքի … Read more

«Որոշ կանայք սիրում են ամուսիններից բողոքել առանց պատճառի, պետտուրքից ազատմամբ՝ հայցադիմումներն են ավելանալու, ի՞նչ ենք մենք ուզում, որ անդադար բողոքե՞ն իրենց ամուսիններից»․ Գեղամ Նազարյան

«Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով առաջարկում եմ դատարաններում պետտուրքի վճարումից ազատելու արտոնություններ նախատեսել ընտանեկան բռնության ենթարկված այն անձանց համար, որոնք հանդես են գալիս նախազգուշացումը կամ անհետաձգելի միջամտության որոշումը վերացնելու վերաբերյալ դատարանի վճիռների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքներով, ամուսնալուծության վերաբերյալ հայցերով, ծնողական իրավունքի իրականացման՝ ներառյալ երեխանի բնակության վայրը որոշելու, տեսակցությունների կարգ սահմանելու, երեխայի … Read more

ՊԵԿ նախկին նախագահի գործով դատական նիստը անցկացվեց դռնփակ ռեժիմով

Հունվար 14,2026 12:04 Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի եւ նրա հետ փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ հերթական դատական նիստը պաշտպանության կողմի միջնորդությամբ անցկացվել է դռնփակ ռեժիմով, քանի որ պետք է հետազոտվեին բանկային գաղտնիք պարունակող տեղեկություններ։ Գործը գտնվում է հարց ու պատասխանի փուլում։ Նշանակվել է եւս … Read more

Հակակոռուպցիոն դատարանը մերժել է միջնորդությունը մանկավարժական համալսարանի ռեկտորի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ

Փաստաբան Կարեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է. «Պաշտպանական թիմի (Կարեն Գաբրիելյան, Ռոբերտ Խաչատրյան, Հովհաննես Հարությունյան) արդյունավետ աշխատանքի և մարտավարության շնորհիվ Հակակոռուպցիոն դատարանը մերժեց քննիչի միջնորդությունը՝ մեր պաշտպանյալ, ՀՀ մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանի նկատմամբ տնային կալանքի ժամկետը երկարաձգելու վերաբերյալ»: Հիշեցնենք, որ ավելի վաղ Հակակոռուպցիոն կոմիտեն տեղեկացրել էր, որ իրականացվող քրեական վարույթի շրջանակներում  ձերբակալվել են Հայկական … Read more

Ժողովրդավարական պետություններում մեդիադեմքերին չեն կալանավորում խոսքի համար, չեն կալանավորում «հետույք» բառի համար. Ֆիդանյանը՝ ԱՄՆ դեսպանին

-2025 թվականի նոյեմբերին կրկին այստեղ էինք, որ ԱՄՆ-ի ուշադրությունը հրավիրենք Հայաստանում փաշինյանական վարչախմբի կողմից հերթական խայտառակ ապօրինության վրա. «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ, քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանի եւ Վազգեն Սաղաթելյանի խայտառակ կալանավորմանը,– այսօր ԱՄՆ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի բողոքի ցույցի ժամանակ հայտարարեց «Անտիֆեյքի» լրագրող Դավիթ Ֆիդանյանը: Ֆիդանյանը դիմելով ԱՄՆ դեսպանին՝ հայտարարեց, որ նրա … Read more

Նոր, բարձր պաշտոն Փարաքարի համայնքապետի սպանությունից հետո պաշտոնանկ արված ոստիկանապետին

Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանությունից հետո ՆԳՆ քրեական ոստիկանության քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի պաշտոնից հեռացված գնդապետ Արթուր Բդոյանին նոր պաշտոնի են նշանակել ոստիկանության համակարգում։ Նա նշանակվել է ՆԳՆ համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում՝ որպես պետի տեղակալ, զբաղվելու է հանցագործությունների բնույթի վերլուծությամբ։ Նշենք, որ վերջերս նրա անունը շրջանառվում էր Շիրակի մարզպետի հավանական թեկնածուների շարքում, … Read more

«Սամվել Կարապետյանի խափանման միջոցի փոփոխությունը հաջողություն չէ, այլ չարիքի փոքրագույնը»․ փաստաբան

«Սամվել Կարապետյանը պետության կողմից պոզիտիվ պարտականության կատարման բացակայության հետևանքով հայտնվել է վատ առողջական վիճակում»,-Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց փաստաբան Լիաննա Գասպարյանը։ Նա ասաց, որ Սամվել Կարապետյանն ինքը չի դժգոհել իր առողջական վիճակից․ «Սակայն պաշտպանական կողմը մշտապես, հունիսի 23-ից սկսած պարբերաբար՝ երկու-երեք օրը մեկ, գրություն է հասցեագրել, որ ապահովեն Սամվել Կարապետյանի … Read more

Դատարանը Աղվան Հովսեփյանի խափանման միջոց 100 մլն. դրամ գրավը կիսով չափ նվազեցրեց

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Տիգրան Դավթյանի նախագահությամբ ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստում պետք է շարունակվեր վկաների հարցաքննությունը։ Սակայն նրանք տարբեր պատճառներով դատարան չէին ներկայացել, ուստի նրանց հարցաքննությունը հետաձգվեց հաջորդ նիստ, որը կկայանա հունվարի 30-ին ժամը 12:00-ին։ Աղվան Հովսեփյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը միջնորդեց, որ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց 100 … Read more

Փաստաբան. Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանքի պայմաններում ավելի խիստ սահմանափակումներ են կիրառվում, քան բանտային պայմաններում

«Առաջին անգամ ենք խոսում Սամվել Կարապետյանի առողջական վիճակի վերաբերյալ, որը հենց վրա է հասել քրեակատարողական հիմնարկում կեցության պայմանների ոչ բարվոք վիճակի պատճառով։ Սամվել Կարապետյանը մեզ միշտ հորդորել է, որ մենք ընդհանրապես այդ մասին չխոսենք, բայց մենք մեր բողոքարկումներում՝ դատական ատյաններում, բարձրացրել ենք այդ հարցը»,-Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի անդամների հրատապ մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց Սամվել Կարապետյանի … Read more

Ձնագնդիով խփելու համար վեճ է ծագել երկու պատանու միջև եւ այդ ընթացքում էլ 17-ամյա մի տղա մոտը եղած ծալովի դանակով հարվածել է 16-ամյա պատանուն

Հունվարի 9-ի ուշ երեկոյան «Գյումրի» բժշկական կենտրոնից Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվեց հաղորդում, որ Գյումրիի Տիգրան Մեծի պողոտայից բուժօգնության է տեղափոխվել մի պատանի՝ ազդրի և կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով։ Համայնքային ոստիկանության Մուշի բաժնից մեկնած օպերատիվ խումբն արագ պարզեց, որ 17-ամյա պատանուն դանակահարել են։ Ամենատարօրինակը դանակահարությանը նախորդած վեճի պատճառն էր։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում … Read more