Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ, սակայն նրա ախտորոշումն անհամատեղելի է կալանքի հետ․ փաստաբան

Հունվար 17,2026 14:05 Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանին հիվանդանոցից տեղափոխել են Կենտրոն քրեակատարողական հիմնարկ, այս մասին հայտնել է նրա պաշտպաններից Զարուհի Փոստանջյանը։ «Բժիշկն այնպիսի ախտորոշում էր տվել, որն անհամատեղելի է կալանքի հետ եւ նրան տեղափոխելը ՔԿՀ կարելի է բնութագրել որպես հանցագործություն, որը միտված է մարդուն հասցնել մահվան, իսկ այս պահին ՔԿՀ-ում բժիշկ չկա, բուժքույր է միայն»,- … Read more

«Այլ գերիների ազատ արձակման հնարավորություն եւս իրականում կա»

«Առավոտի» զրուցակիցն է Միջազգային ու համեմատական իրավունքի կենտրոնի ղեկավար Սիրանուշ Սահակյանը։ -Չորս հայ բանտարկյալների ազատ արձակմանը հնարավո՞ր է հետեւեն նաեւ այլ ազատումներ։ Այս պահին ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն է միջազգային իրավական եւ քաղաքական դաշտում տրամադրվածությունը։ – Այլ գերիների ազատ արձակման հնարավորություն, իրականում կա, իհարկե, այսօր նաեւ ադրբեջանական մեդիադաշտում ինտենսիվ քննարկվում էր, որ նախկին ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձը պատրանքային … Read more

Ռուբեն Վարդանյանի գործը քննվեց Բաքվի ռազմական տրիբունալի կողմից. փորձագետը քաղաքական պատվեր է համարում

-2025 թվականի հոկտեմբերից սկսած՝ Բաքվում պահվող գերիների դատավարությունների մասին տեղեկություններ ստանալու միակ աղբյուրը պաշտոնական լրատվամիջոցներն են,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: Նա հիշեցրեց, որ դեկտեմբերի 26-ին 15 գերիների գործով դատավարության վերջին նիստն էր, այս գործով դատարանը … Read more

ՆԳՆ ենթակա ծառայություններում կադրային փոփոխություններ են կատարվել

ՆԳ նախարարության ենթակա ծառայությունների աշխատանքի արդյունավետության շարունակական բարձրացման, կառավարման համակարգի կատարելագործման և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարելավման նպատակով մի շարք ստորաբաժանումներում իրականացվել են կադրային փոփոխություններ։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով նոյեմբեր-հունվար ամիսներին կատարվել են կադրային հետևյալ փոփոխությունները․ ՆԳՆ ոստիկանությունում՝ Անտոն Անտոնյանը նշանակվել է ՔՈԳՎ Սյունիքի մարզային վարչության պետ,Արթուր Եգանյանը նշանակվել է ՔՈԳՎ Արագածոտնի մարզային … Read more

Հայցվորը ոչ թե հողամաս էր պահանջում, այլ՝ հողամասի նախապատվության իրավունքի ճանաչում

ՀՀ վճռաբեկ դատարանի վարչական պալատը նախադեպային դիրքորոշմամբ անդրադարձել է հողամասերին առնչվող վարչական վարույթում վարչական ակտ չընդունելուն Վճռաբեկ դատարանը երեկ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում տեղեկացրեց անցած տարվա դեկտեմբերի 15-ի որոշման մասին։ Վճռաբեկը որոշում էր կայացրել, համաձայն որի՝ անձը կարող է գործողության կատարման հայցատեսակի սահմաններում պահանջել տրամադրել համապատասխան փաստաթուղթն այն դեպքում, երբ հողամասը սեփականության իրավունքով ձեռք … Read more

Դիմողը հունվարի 7-ին ներկայացրել է Սահմանադրական դատարանին իր վարչական գործը

Ըստ դիմումատու Արմեն Տիգրանյանի՝ «Դատարանը, պատշաճ գնահատման չարժանացնելով դիմումատուի կողմից ներկայացված վիճարկվող վարչական ակտն անվավեր ճանաչելու հիմքերը եւ դրանցով ներկայացված հիմնավորումները, այդ թվում՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերությանը տրված դեղերի եւ դեղանյութերի ներմուծման հավաստագրերը, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը դիմումատուի բացակայությամբ կազմված լինելը, դիմումատուի՝ վիճարկվող վարչական ակտի կայացման ժամանակ «Առգո Ֆարմ» ՍՊ ընկերությունում … Read more

Հիմա հասել ենք հատակի հատակին, երբ սրանց իշխանության անմարդկայնությունն այլևս արձանագրված փաստ է. Նարեկ Սամսոնյան

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ, AntiFake.am կայքի հիմնադիր, «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ և վարող, քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի հերթական հոդվածը «Արմավիր» ՔԿՀ-ից Ջերմ ողջույններ «Արմավիր» ՔԿՀ-ից։ Տեղեկացա, որ իմ պաշտպան Ռուբեն Մելիքյանն արդեն հայտնել է առողջությանս հետ կապված խնդիրների մասին, և ցանկանում եմ մի քիչ մանրամասնել իրավիճակը։ Նախ, մինչև մեզ ազատությունից ապօրինի զրկելը՝ նախորդ տարվա դեկտեմբեր ամսին, ես … Read more

Դատարանը որոշում կայացրեց, որ ԵՊՀ-ի ռեկտորի պաշտոնը զբաղեցրած Հովհաննես Հովհաննիսյանի դատական հայցն անհիմն է․ Մենուա Սողոմոնյան

Միջազգայնագետ, ԵՊՀ նախկին դասախոս Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով․ Անցած մայիսի 16-ին՝ ԵՊՀ-ի 106-րդ տարեդարձի օրը, եթերում հարցազրույցի ժամանակ շնորհավորելով Երևանի պետական համալսարանի տարեդարձը՝ քննարկեցինք որոշ իրողություններ, և այսպիսի մի գնահատական հնչեցրեցի, որ ցավոք, Երևանի պետական համալսարանի ռենոմեն երբեք այսքան ցածր չի եղել։ Այդ բառերի համար համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ինձ դատի տվեց՝ … Read more

Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց, կիրառվեց տնային կալանք

14 ժամ դատական նիստ` փաստաբանական թիմով: Քաղաքական հետապնդման աբսուրդային ինտենսիվություն: Այս մասին հայտնել է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։ «Սամվել Կարապետյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք: Սա հերթական ինտենսիվ խափանման միջոցն է: Ի դեպ Սամվել Կարապետյանի հրապարակային խոսքի սահմանափակումը վերացվեց: Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-հայնտել է Վարդևանյանը։

Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի․ պայքար, որի նպատակը խաղաղ ու ուժեղ հայրենիքն է․ Նարեկ Կարապետյան

17 Հունվարի, 2026 Սամվել Կարապետյանը վաղը տանը կլինի Պայքար, որի նպատակը խաղաղ ու ուժեղ հայրենիք ունենալն է,- այս մասին գրել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։