Ադրբեջանում ապօրինի պահվող Լյուդվիգ Մկրտչյանի շահերը ներկայացնող Լուսիանա Մինասյանը նամակ է հղել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին

Վիգեն Էուլջեքչյանի շահերը ներկայացող Լուսիանա Մինասյանն այժմ ներկայացնում է Ադրբեջանում ապօրինի պահվող մեկ այլ հայի` Լյուդվիգ Մկրտչյանի շահերը։ Արգենտինայում գործող SOAR կազմակերպության («Հայ որբերի աջակցության ընկերություն») անունից նա նամակ է ուղարկել ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքին։ «SOAR-ի, տիկին Հրանուշ Շահբազյանի (Մկրտչյանի կինը՝ խմբ.) և իմ՝ որպես Մկրտչյանի իրավական ներկայացուցչի անունից, մենք խորը մտահոգություն … Read more

Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է քաղբանտարկյալ, քանի որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ակնհայտորեն հանցանք չհանդիսացող արարքի համար․ հայտարարություն

Մեր գործընկեր Ռուբեն Մելիքյանը մեզ ներկայացրել է մեդիագործիչ Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդման, ինչպես նաև նրա հացադուլի և առողջական վիճակի հետ կապված անհրաժեշտ մանրամասներ։ Ներկայացված փաստերի հիման վրա հայտարարում ենք. 1) ԵԽԽՎ թիվ 1900 բանաձևի իմաստով Նարեկ Սամսոնյանը հանդիսանում է քաղբանտարկյալ, քանի որ նրա նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում ակնհայտորեն հանցանք չհանդիսացող արարքի համար։ 2) … Read more

ՄԻԵԴ-ը ժամանակ է տվել ՀՀ կառավարությանը եւ բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի ծնողներին՝ հաշտության գալու համար․ «Ա1+»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բարեկամական լուծում է առաջարկել ՀՀ կառավարությանը եւ բանակում խաղաղ պայմաններում մահացած Արթուր Ղազարյանի ծնողներին: Այս մասին «Ա1+»-ին հայտնեց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան ՀԿ փաստաբան Արայիկ Պապիկյանը: 19-ամյա հետախույզ Արթուր Ղազարյանն, ըստ պաշտոնական վարկածի, մահացել է գլխուղեղում կայծակնային արագությամբ առաջացած ուռուցքից: Ըստ գործի նյութերի՝ 2010 թ. դեկտեմբերի 17-ի գիշերը, ժամը … Read more

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է. սրտաբանի կոչը

17 Հունվարի, 2026 Փաստաբան Զարուհի Փոստանջյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վարդան Ղուկասյանի անձնական բժիշկ՝ սրտաբան Վահան Հակոբջանյանի կոչ-հայտարարությունը․ «Ցավով տեղեկացա, որ պարոն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ըստ նրա պաշտպանների՝ նա շարունակաբար գանգատվում է կրծքավանդակի սեղմող ցավերից, շնչառական դժվարություններից, ինչպես նաև շաքարային դիաբետի (արյան գլյուկոզայի) արտահայտված տատանումներից։ Լինելով պարոն Ղուկասյանի անձնական բժիշկը՝ … Read more

Արգելում են շտապ օգնության բրիգադին այցելել Վարդան Ղուկասյանին․ Զարուհի Փոստանջյան

Հունվար 17,2026 21:15 Վարդան Ղուկասյանի պաշտպան Զարուհի Փոստանջյանը հայտնում է․ Կենտրոն ՔԿՀ-ի ղեկավարությունը արգելում է շտապ օգնության բրիգադին այցելել Վարդան Ղուկասյանին։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր … Read more

Այսպիսի բարձիթողի և անկայուն վիճակում զարկերակային ցանցի շարունակական անբավարարությունը կարող է հանգեցնել սրտամկանի սուր ինֆարկտի՝ իր բոլոր ծանր բարդություններով. Վարդան Ղուկասյանի բժիշկն ահազանգում է

Վարդան Ղուկասյանի անձնական բժշկի կոչ-հայտարարությունը Ցավով տեղեկացա, որ պարոն Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կրկին վատթարացել է։ Ըստ նրա պաշտպանների՝ նա շարունակաբար գանգատվում է կրծքավանդակի սեղմող ցավերից, շնչառական դժվարություններից, ինչպես նաև շաքարային դիաբետի (արյան գլյուկոզայի) արտահայտված տատանումներից։ Լինելով պարոն Ղուկասյանի անձնական բժիշկը՝ անհասկանալի պատճառներով զրկված եմ նրան տեսնելու և անհրաժեշտ բժշկական օգնություն ցուցաբերելու հնարավորությունից։ Փաստացիորեն շտապ … Read more

Գերիների ազատ արձակումը հույս է առաջացնում, որ կարող է շարունակական լինել. Սիրանուշ Սահակյան

-Մեզ համար ողջունելի է յուրաքանչյուր հայի վերադարձը: Հատկապես կարեւոր էր այս փուլում, քանի որ վերջին վերադարձն ունեցել էինք 2023 թվականին։ Այս ազատ արձակումը հույս է առաջացնում, որ կարող է շարունակական լինել,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով՝ գերիների յուրաքանչյուր վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. «Ուստի, իմ գնահատմամբ, … Read more

7 անձ ենթարկվել է վարչական ձերբակալման․ ՆԳՆ մամուլի քարտուղարը մանրամասներ է հայտնել Իրանի դեսպանատան դիմաց ընթացող հավաքից

Հունվար 17,2026 15:55 Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան դիմաց ընթացող հավաքի անվտանգությունը ՆԳՆ ոստիկանությունը պատշաճ կերպով ապահովում է։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին ասաց ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ «Երթն արտոնված չէ, այդ իսկ պատճառով արգելվել է երթի իրականացումը, ինչպես նաև հավաքի ընթացքում 7 անձ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) … Read more

ՄԻՊ-ն իր անգործությամբ հաստատում է իր վերաբերյալ մեր ունեցած բոլոր մոտեցումները. Ռուբեն Մելիքյան

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, անազատության ու արդեն 9-րդ օրը հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանը օր առաջ վիրահատվելու կարիք ունի: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սամսոնյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանը: -Իմ ընկալմամբ՝ խնդիրներն առաջացել են առաջին կալանավորման շրջանում՝ 2024 թվականին: Տեղյակ էի՝ Նարեկը պատրաստվում էր վիրահատվել, նախատեսված էր դեկտեմբերին, փորձում էր այնպես անել, որ դա իր հանրային … Read more

Բաքվում պահվող հայ գերիների կրոնական դաջվածքներն այրել են, արգելել Աստվածաշնչի փոխանցումը. Սիրանուշ Սահակյան

-Բաքվում պահվող հայ գերիներին չի թույլատրվում Աստվածաշունչ փոխանցել, կրոնական դաջվածքներն անգամ այրել են,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի» նախագահ, Մարդու իրավունքների Եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը: «Հայ ռազմագերիների խնդիրը, անկախ ադրբեջանական աղբյուրների մեկնաբանությունների, ունի նաեւ կրոնական ասպեկտ: Գործ ունենք հենց քրիստոնյա հայերի դատապարտման հետ: … Read more