ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն իրանցի պաշտոնյաների սպանությունների համար. Բաղայի

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաjին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն իրանցի պաշտոնյաների սպանությունների համար։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածը «հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ», որը կարող է գնահատվել նաև որպես պատերազմական հանցագործություն և հանցագործություն մարդկության դեմ։

Մեր և ԱՄՆ-ի նպատակները նույնն են. Բենիամին Նեթանյահու – Live News

ԱՄՆ-ի և Իսրայելի նպատակներն իրանական ճգնաժամի հարցում միասնական են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ «Մեր և ԱՄՆ-ի նպատակները նույնն են…. Մենք ցանկանում ենք, որ Իրանից դուրս բերվեն միջուկային նյութերը, ուրանի հարստացման հնարավորությունները պետք է վերացվեն։ Եվ, իհարկե, մենք ցանկանում ենք, որ հիմնական երթուղիներով նավագնացությունը վերսկսվի», – նրա խոսքը մեջբերում է The … Read more

Պեկինը մշտապես սատարում է Իրանի ինքնիշխանությանը. Չինաստանի ԱԳ նախարարը հեռախոսազրույց է ունեցել Աբբաս Արաղչիի հետ

Պեկինը մշտապես սատարում է Իրանի ինքնիշխանության, անվտանգության և ազգային արժանապատվության պաշտպանությանն ուղղված ջանքերին: Այս մասին Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ հեռախոսազրույցում ասել է Չինաստանի ԱԳ նախարար Վան Ին, հայտնում է ՏԱՍՍ-ը: «Անհրաժեշտ է հարգել և պաշտպանել Իրանի ինքնիշխանությունը, անվտանգությունը և օրինական իրավունքները՝ որպես Հորմուզի նեղուցի ափին գտնվող պետություն: Միևնույն ժամանակ, անհրաժեշտ է ապահովել նավագնացության ազատությունն ու … Read more

Իրանը Պակիստանի միջոցով հաղորդագրություններ է փոխանակում ԱՄՆ-ի հետ

Այսօր իրանցի պաշտոնյաները և Պակիստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ասիմ Մունիրը բանակցություններ կանցկացնեն Թեհրանում՝ քննարկելու այն հաղորդագրությունները, որոնք փոխանակվել են Իրանի և ԱՄՆ-ի միջև Պակիստանում բանակցությունների ձախողումից հետո: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով Tasnim-ին։ Իրանը Պակիստանի միջոցով հաղորդագրություններ է փոխանակում ԱՄՆ-ի հետ՝ Թեհրանի և Վաշինգթոնի միջև բանակցությունների երկրորդ փուլ անցկացնելու դիվանագիտական ​​ջանքերի ակտիվացման … Read more

Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է. Ոսկանյան

«Իրանի շուրջ զարգացումներում այսօր, ըստ էության, «լճացած» իրավիճակ է։  Հռետորաբանական մակարդակում տարբեր հայտարարություններ են հնչում թե՛ Թեհրանից, թե՛ Վաշինգտոնից, սակայն արտաքուստ որևէ նոր զարգացում չկա»,- նշել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ Ըստ նրա, տարբեր տեղեկատվական արտահոսքերից պարզ են դարձել կողմերի միջև Իսլամաբադում անցկացված բանակցությունների որոշ մանրամասներ, ըստ որոնց՝ միջուկային ծրագրի շուրջ անհամաձայնությունը եղել է ժամկետների վերաբերյալ. … Read more

Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը

Իրանից Հայաստանի տարածքով տարհանվել է «Բուշեր» ատոմակայանի աշխատակիցների հերթական խումբը` շուրռ ՌԴ 94 քաղաքացի։ Հաղորդվում է, որ հատուկ չվերթով Երևանից Մոսկվա մեկնած ՌԴ քաղաքացիների հետ միասին եղել են նաև Բելառուսի քաղաքացիներ: ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը շնորհակալություն է հայտնել ՀՀ իշխանություններին՝ «Ռոսատոմի» աշխատակիցների հարմարավետ տարանցման կազմակերպման հարցում ցուցաբերած պատասխանատվության և աջակցության համար:

ԱՄՆ-ն հրաժարվել է Իրանից հարստացված ուրանը ընդունելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկից․ Պեսկով

«Ռուսաստանը պատրաստ էր ընդունել հարստացած ուրանը։ Դա կարող էր լավ որոշում լինել, բայց, ցավոք, ամերիկյան կողմը մերժեց այդ առաջարկը», — հայտարարել է նա։

Էս ընտրական փուլի համար պիտի լինես կամիկաձե (տեսանյութ)

Հյուրը «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:   Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Շոկոլադ տվեք սադրիչին (տեսանյութ)

Հյուրը «Անվտանգություն և ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն է:   Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Իրանը հերքել է հրադադարի երկարաձգման շուրջ

Իրանի արտաքին գործերի նախարարությունը հերքել է տեղեկատվությունն այն մասին, թե Թեհրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության է եկել հրադադարի երկարաձգման շուրջ։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային: «Ինչ վերաբերում է հրադադարի ռեժիմի երկարաձգման մասին լուրերին և ենթադրություններին, ապա դրանցից և ոչ մեկը ներկա պահին չի հաստատվում: Այժմ շարունակվում են բանակցությունները պակիստանցի միջնորդի միջոցով. … Read more