Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարuտացված nւրանը. Թրամփ – Live News

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանը պատրաստ է Միացյալ Նահանգներին հանձնել հարստացված ուրանը։ Այս մասին գրում է Washington Post-ը: «Իրանը միջուկային զենք չունի, և նրանք համաձայնել են մեզ վերադարձնել միջուկային փոշին, որը գտնվում է խորը գետնի տակ՝ B-2 ռմբակոծիչների օգնությամբ մեր հասցրած հարվածների պատճառով», – ԱՄՆ նախագահի խոսքերն է մեջբերում թերթը։ Ինչպես նշում է … Read more

Իրանը ողջունում է Լիբանանում հրադադարի հաստատումը. Բաղայի

Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային ողջունել է Լիբանանում հրադադարի հաստատումը և երախտագիտություն է հայտնել Պակիստանին հրադադարի հասնելու գործում ցուցաբերած օգնության համար, ասվում է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։ Նա նշել է, որ Լիբանանում հրադադարը Իրանի և Միացյալ Նահանգների միջև հրադադարի պայմաններից մեկն էր։ ԱԳՆ-ն նաև ցավակցություն է հայտնել Լիբանանի զոհված բնակիչների ընտանիքներին … Read more

Թրամփը ցանկանում է ավարտել Իրանի հետ հակամարտությունը և կարող է նոր փոխզիջումների գնա. Politico

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող է գնա նոր փոխզիջումների Իրանի հարցում, քանի որ ցանկանում է ավարտել հակամարտությունը, հայտնում է Politico պարբերականը՝ հղում անելով Պարսից ծոցի տարածաշրջանի բարձրաստիճան պաշտոնյային։ «Կարծում եմ՝ նա կգնա նոր փոխզիջումների… Թրամփը լուրջ է վերաբերվում բանակցություններին և շատ է ցանկանում, որ սա ավարտվի, բայց իրանցիները դեռ հրաժարվում են տալ այն, ինչ նրան … Read more

Իրանի դեմ պատերազմը խիստ ռիսկային միջոց է․ Վարդան Ոսկանյան

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «ԱՄՆ-ի նախագահ Թրամփը քիչ առաջ հայտարարեց, որ 10-օրյա հրադադար է լինելու Իսրայելի և Լիբանանի միջև։ Սա իրանական դիվանագիտության հիմնական նախապայմաններից մեկն էր, որը առաջիկայում մտնելու է ուժի մեջ։ Սրան զուգահեռ, ակտիվ միջնորդական առաքելություն է իրականացնում Պակիստանը՝ փորձելով մոտեցնել Իրանի և ԱՄՆ-ի դիրքորոշումները։ Վերջին զարգացումները ԱՄՆ-ին և Իսրայելին ցույց տվեցին, որ … Read more

Իսրայելի ՊՆ նախարարը հայտարարել է Իրանում բոլոր ռազմավարական թիրախների խոցված լինելու մասին

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացն ապրիլի 16-ին Թել Ավիվում հայտարարել է, որ Իրանի բոլոր ռազմավարական թիրախներն ու հնարավորությունները ոչնչացվել են ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նա հայտարարել է երկրի պաշտպանության նախարարությունում ելույթի ընթացքում։ Այնուամենայնիվ, նախարարն ընդգծել է, որ անհրաժեշտության դեպքում իրենք կվերադառնան և կրկին կանեն դա։ Կացը համարում է, որ Իրանը … Read more

Անկլավներն ինչ եղան (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Քրդական գործոնը Իրանում կասկածի տակ է դնում TRIPP–ը և ամրապնդում Թուրքիայի և Ադրբեջանի միջև համագործակցությունը. Jamestown

Քրդական գործոնը Իրանի շուրջ հնարավոր հակամարտության մեջ կարող է վտանգել TRIPP նախագծի իրականացումը և փոխել սահմանամերձ շրջաններում ուժերի հավասարակշռությունը՝ ազդելով Թուրքիայի և Ադրբեջանի շահերի վրա, հաղորդում է Jamestown-ը։ Հրապարակման համաձայն՝ Թուրքիան և Ադրբեջանը Իրանի շուրջ հակամարտության համատեքստում քրդական զինված խմբավորումների հնարավոր ուժեղացումը դիտարկում են որպես տարածաշրջանային անկայունության հիմնական գործոն և իրենց անվտանգության համար պոտենցիալ սպառնալիք։ … Read more

Մենք մտնում ենք կռվի մեջ. Սյունիքը դառնում է նոր Հորմուզ. Ալիևը Նիկոլի հետ պայքարում է մաֆիայի դեմ (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Ապրիլի 21-ից Իրանի ողջ կրթական համակարգը անցնելու է առցանց ուսուցման – Live News

Ապրիլի 21-ից Իրանի ողջ կրթական համակարգը անցնելու է առցանց ուսուցման։ Այս մասին հայտնում է Tasnim-ը՝ հղում անելով երկրի իշխանություններին: Որոշումը վերաբերում է կրթության բոլոր մակարդակներին՝ տարրական դպրոցներից մինչև համալսարաններ, և ուժի մեջ կմնա անորոշ ժամանակով՝ մինչև հետագա ծանուցումը։ Պաշտոնյաները չեն բացահայտել այս քայլի կոնկրետ պատճառները՝ միայն նշելով, որ այն ընդունվել է երկրում տիրող ներկայիս իրավիճակի պատճառով։ … Read more

ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն իրանցի պաշտոնյաների սպանությունների համար. Բաղայի

Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաjին հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է պատասխանատվություն կրեն իրանցի պաշտոնյաների սպանությունների համար։ Նրա խոսքով՝ տեղի ունեցածը «հանցագործություն է միջազգային խաղաղության և անվտանգության դեմ», որը կարող է գնահատվել նաև որպես պատերազմական հանցագործություն և հանցագործություն մարդկության դեմ։