Հրատապ. Նոր կաթողիկոսի անունը հայտնի է (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Էրդողանը կայցելի Իրան – Yerevan Today

1 Դեկտեմբերի, 2025 Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կայցելի Իրան։ Այս մասին, ըստ Mehr-ի, հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Այցելության վերաբերյալ սկզբունքորեն համաձայնություն է ձեռք բերվել։ Այցի ճշգրիտ ամսաթիվը քննարկվում է», – ասել է Բաղային՝ հավելելով, որ ամսաթիվը որոշելու աշխատանքները շարունակվում են։ Նախկինում Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը այցելել է … Read more

Թեհրանում պաշտոնապես բացվել է մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանը (լուսանկարներ)

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է Թեհրանի մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանի բացմանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին․ տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։ Նշենք, որ տեղի հայ և քրիստոնյա մյուս համայնքներին  նվիրված կայարանը գտնվում է հայկական Սուրբ Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու հարևանությամբ:    

Իրանը գլխավոր հյուպատոսություն կբացի Վանում

Ermenihaber. Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Թեհրանում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ հանդիպելուց հետո մասնակցել է համատեղ մամուլի ասուլիսին: Ֆիդանն անդրադարձել է երկու պետությունների հարաբերություններին և ընդգծել այն ուղղությունները, որտեղ հավելյալ աշխատանքի կարիք կա: «Մենք, որպես երկու երկիր, մի փոքր հետ ենք մնացել փոխկապակցվածության, տրանսպորտի և լոգիստիկ ոլորտում անհրաժեշտ գործողությունների ձեռնարկումից: Այս հարցում քայլեր կան, որոնք … Read more

Դեսպան Հակոբյանը և Իրանի Մեջլիսի նախագահի օգնականը քննարկել են ՀՀ-ԻԻՀ խորհրդարանների միջև շփումների ակտիվացման հարցերը

Դեկտեմբեր 01,2025 11:46 ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ Մեջլիսի նախագահի՝ միջազգային հարցերով հատուկ օգնական Աբոլֆազլ Ամույիի հետ։ Զրուցակիցները քննարկել են երկու երկրների խորհրդարանների միջև համագործակցության խորացման և շփումների ակտիվացման հարցերը։ Այդ համատեքստում կարևորվել են խորհրդարանական բարձրաստիճան պատվիրակությունների առաջիկա փոխայցելությունները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հարցերին։ Իրանում ՀՀ դեսպանություն Համաձայն «Հեղինակային իրավունքի … Read more