Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը մասնակցել է Թեհրանի մետրոյի «Սուրբ Մարիամ» կայարանի բացմանը: Միջոցառմանը ներկա է գտնվել նաև Թեհրանի քաղաքապետ Ալիռեզա Զաքանին․ տեղեկացնում է Իրանում ՀՀ դեսպանությունը։
Նշենք, որ տեղի հայ և քրիստոնյա մյուս համայնքներին նվիրված կայարանը գտնվում է հայկական Սուրբ Սարգիս առաջնորդանիստ մայր եկեղեցու հարևանությամբ: