ԱՄՆ-ը ռմբակոծել է Իրանի ռազմական ստորաբաժանումը, կան զոհեր – Live News

Իրանի Իրանշահր քաղաքում ԱՄՆ-ի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է յոթ զինծառայող։ Ֆարս լրատվական գործակալության հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են իրանական զինվորականները։ Հաղորդվել է, որ ԱՄՆ ուժերը գիշերը 13 հրթիռային հարված են հասցրել զորամասին, դրա զորանոցներին և այլ օբյեկտներին։ Նաև հաղորդվել է վիրավորների մասին, սակայն ճշգրիտ թիվը չի հրապարակվել։

Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»․ ԻՀՊԿ – Live News

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ կմնա «մինչև Ամերիկայի չարիքների վերջը»։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Հայտարարության մեջ ԻՀՊԿ-ն նշել է, որ ԱՄՆ զինված ուժերն «իրենց պարտությունն ու անկարողությունը թաքցնելու համար» հարվածել են իրանական բազաներին՝ դա պատճառաբանելով Հորմուզի նեղուցով խախտումներով անցնող նավերին իրանական հարվածներով։ Այնուամենայնիվ, ԻՀՊԿ-ն նշել է, … Read more

ԱՄՆ-ը և Իրանը կրկին փոխադարձ hարվածներ են hասցրել – Live News

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը հայտարարել են, որ Քուվեյթի Մինա-Աբդալլա շրջանում ԱՄՆ Զինված ուժերի թիկունքային ապահովման և աջակցության կենտրոնը ենթարկվել է հրթիռային հարվածի և ոչնչացվել է։ Այս մասին հայտնել է Fars գործակալությունը։ Համաձայն ԻՀՊԿ-ի հայտարարության՝ Հորմուզի նեղուցը փակ կլինի այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ-ը չի դադարեցրել Իրանի դեմ թշնամական գործողություններ կատարելը։ Ավելի վաղ հաղորդվել էր … Read more

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը. ԻՀՊԿ

Իրանը կշարունակի հարվածներ հասցնել ԱՄՆ-ի բազաներին մինչև վերջնական հաղթանակը: Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: Ըստ դրա տեղեկատվության՝ այն պահից, երբ ԱՄՆ-ը խախտել է հրադադարի ռեժիմի պայմանները, ԻՀՊԿ-ն վեց անգամ անօդաչու թռչող սարքերով հարձակվել է տարածաշրջանում ամերիկյան բազաների վրա։ Ավելի վաղ Իրանի Զինված ուժերը հարվածներ էին հասցրել Հորդանանում գտնվող «Ալ-Ազրաք» … Read more

Մենք կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով. Փեզեշքիան

Մենք կպատասխանենք Թրամփի հռետորաբանությանը գործողություններով և կպաշտպանենք մեր հողի յուրաքանչյուր թիզը, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը բաց է բոլոր առևտրային նավերի համար բացի Իրանի հետ կապ ունեցող նավերից։ Նշենք, որ չնայած ԱՄՆ-Իրան բանակցությունները շարունակվում են, բայց երկու կողմից էլ ռազմական գործողությունները չեն դադարում։

Հարվածներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռшզմական օբյեկտներին

Քուվեյթում պայթյուններ են տեղի ունեցել։ Հարվածներ են հասցվել Քուվեյթում գտնվող ԱՄՆ ռազմական օբյեկտներին, այս մասին հայտնում է Fars-ը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Իրանի խնդրանքով բանակցութոյւնները վերսկսում են, բայց ռազմական գործողությունները չեն դադարի։ ԱՄՆ-ն և Իրանը վերջին օրերին փոխադարձ հարվածներ են հասցնում միմյանց։

Իրանական Քեշմ կղզում պայթյունների ձայներ են լսվել – Live News

Իրանական Քեշմ կղզում և Հորմուզի նեղուցում պայթյունների ձայներ են լսվել։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հուլիսի 14-ին հայտնել է «Ֆարս» լրատվական գործակալությունը։ «Մոտավորապես ժամը 18:45-ին Քեշմ կղզում մի քանի պայթյունի ձայն է լսվել», -հայտնել է գործակալությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր Իրանի մի քանի քաղաքում պայթյունների մասին։   Ավելին՝ սկզբնաղբյուրում։

Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ – Live News

Իրանի խորհրդարան է ներկայացվել Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ օրինագիծ: Այս մասին X սոցիալական ցանցում հայտնել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության հարցերով հանձնաժողովի ղեկավար Էբրահիմ Ազիզին։ «Անցած երեկոյան, ամերիկյան անօդաչուների խոցման հետ միաժամանակ, պաշտոնապես Իրանի խորհրդարան է ներկայացվել «Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգության և կայուն զարգացման ապահովման ռազմավարական միջոցներ» օրինագիծը», – գրել է նա։ Ազիզին ընդգծել … Read more

Ինչ է կատարվել Անկարայում (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Սպառնալիքները բավական ուժեղ են․Ալիևն ու Էրդողանը ունեն Թրամփի համաձայնությունը ներխուժել Հայաստան (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը անկախ վերլուծաբան Սերգեյ Շաքարյանցն է:   Հարցազրույցը դիտեք տեսանյութում