Iravaban.net-ը ներկայացնում է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված Գաղտնի քննչական գործողությունների տեսակները և դրանց կատարման հիմքերը։
Ըստ այդմ՝ Գաղտնի քննչական գործողություններն են`
- ներքին դիտումը.
- արտաքին դիտումը.
- նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը.
- թվային, այդ թվում` հեռախոսային հաղորդակցության վերահսկումը.
- ֆինանսական գործարքների վերահսկումը.
- կաշառք ստանալու կամ կաշառք տալու նմանակումը:
Գաղտնի քաաչական գործողությունների կատարման հիմքերը և պայմանները
- Գաղտնի քննչական գործողություն կարող է կատարվել միայն այն դեպքում, երբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ դրա արդյունքով կարող է ձեռք բերվել տվյալ վարույթի համար նշանակություն ունեցող ապացույց, և միաժամանակ այլ եղանակով այդ ապացույցի ձեռքբերումը ողջամտորեն անհնար է:
- Գաղտնի քննչական գործողությունը կատարվում է քննիչի հանձնարարությամբ` դատարանի որոշման հիման վրա:
- Գաղտնի քննչական գործողությունները կարող են կատարվել ծանր կամ առանձնապես ծանր, ինչպես նաև կաշառք ստանալու կամ կաշառք տալու ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթներով:
- Գաղտնի քննչական գործողությունների կատարման ընթացքում օգտագործվող հատուկ տեխնիկական միջոցների ցանկը լիազոր պետական մարմնի ներկայացմամբ հաստատում է Կառավարությունը: