Որոշակի կատեգորիաների անձինք կազատվեն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի հրապարակման միասնական հարթակում հանրային քննարկման ներկայացված նախագիծը։  Նախագծի ընդունման դեպքում COP 17 Համաժողովի շրջանակում որոշակի կատեգորիաների անձինք կազատվեն Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից, ինչպես նաև ժամանակավորապես կդյուրանա (այդ թվում՝ նաև էլեկտրոնային համակարգի միջոցով) մուտքի վիզա ձեռք բերելու կարգը: «Որոշակի կատեգորիայի անձանց Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ձեռք բերելու պահանջից … Read more

Ինչպե՞ս արգելափակել առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները

Ինչպես արդեն հայտնել ենք 2026 թվականի հուլիսի 1-ից սպառողները հնարավորություն կունենան իրենց նախաձեռնությամբ մեկ հպումով արգելափակելու առցանց եղանակով իրականացվող ֆինանսական գործառնությունները՝ մոբայլ բանկինգով և կազմակերպության կայքով։ Գործիքը հնարավորություն կտա սպառողներին ավելի լավ կառավարել իրենց անունից իրականացվող ֆինանսական գործառնությունները և լինել ավելի պաշտպանված զեղծարարության դեպքերից։ Մինչ ֆինանսական կազմակերպությունների կողմից գործիքի գործարկումը Կենտրոնական բանկը լրացուցիչ կտեղեկացնի … Read more

Փոփոխություններ են նախատեսվում դատապարտյալի՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքի սահմանափակման ժամկետներում

Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է ՀՀ Արդարադատության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Ներկայացված Նախագծի ընդունմամբ կնախատեսվեն օրենսդրական երաշխիքներ՝ տույժի միջոցներ կիրառելիս ազատությունից զրկված անձանց՝ մերձավոր ազգականների հետ հաղորդակցման իրավունքը միայն բացառիկ դեպքերում սահմանափակելու համար։ Այդկերպ խնդրո առարկային վերաբերող ներպետական … Read more

Կսահմանվի խաղային գործունեության կազմակերպիչների նվազագույն կանոնադրական կապիտալ

Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է ՀՀ Էկանոմիկայի նախարարության կողմից  հանրային քննարկման ներկայացված «Խաղային գործունեության կարգավորման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։ Կարգավորման ենթակա խնդիրը Նախագծի ընդունումը պայմանավորված է Ֆինանսատնտեսական նախարարական կոմիտեի՝ 10.03.2025թ. կայացած նիստի արձանագրության 7․1-ին կետով՝ խաղային գործունեության կազմակերպչի կանոնադրական կապիտալի նվազագույն չափ սահմանելու վերաբերյալ։ Խաղային գործունեության կազմակերպչի … Read more

Ապահովագրավճարի գումարները ենթական են հետվերադարձման․ Ովքե՞ր կարող են հետ ստանալ ապահովագրավճարը

«Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերի համաձայն մի քանի հաշվարկման բազաներ (ամսական և տարեկան) ունեցող անձանց՝ իրենց կամ իրենց գործատուների կողմից կատարվող ընդհանուր վճարումները չեն կարող գերազանցել ապահովագրավճարի՝ սույն օրենքով նախատեսված ամսական դրույքաչափը: Ապահովագրավճարի ամսական դրույքաչափից ավելի կատարված վճարումները վերադարձվում են անձին ապահովագրավճարի մասով պարտավորությունների կատարումից և ամսական ապահովագրավճարի … Read more

ԻՐԱԶԵԿՈՒՄ․ փոփոխություններ՝ դպրոցներում սովորողների ընդունման և տեղափոխման ընթացակարգերում

Iravaban.net-ը ուսումնասիրել է Իրավական ակտերի նախագծերի հրապարակման e-draft.am կայքում հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 24-ի N 1640-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծը, որով առաջարկվում են փոփոխություններ և լրացումներ, որոնք հստակեցնում են սովորողների ընդունման և տեղափոխման ընթացակարգերը հանրակրթական … Read more

Ի՞նչ բանաձևով է հաշվարկվում աշխատանքային կենսաթոշակը

Iravaban.net–ը ներկայացնում է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը Ըստ «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի՝ սահմանվում է աշխատանքային կենսաթոշակի չափը հաշվարկելու կարգը։ Ի՞նչ է աշխատանքային կենսաթոշակի հիմնական կենսաթոշակի չափը և ինչպե՞ս է հաշվարկվում Աշխատանքային կենսաթոշակի չափը հիմնական կենսաթոշակի չափի և կենսաթոշակի աշխատանքային մասի գումարն է: Կենսաթոշակի աշխատանքային մասը աշխատանքային ստաժի տարիների, աշխատանքային ստաժի … Read more

Ե՞րբ և ինչպե՞ս է քաղաքացին համարվում պատշաճ ծանուցված կատարողական վարույթի մասին

Շատ քաղաքացիներ հարկադիր կատարողի կողմից սկսված կատարողական վարույթի մասին իմանում են ուշ, երբ ժամկետներն արդեն անցել են կամ պարտքը մեծացել է։ Սակայն օրենքը հստակ սահմանում է, թե երբ է ծանուցումն օրինական առումով «ուժի մեջ» մտնում՝ անկախ նրանից, թե անձն այն փաստացի կարդացե՞լ է, թե՞ ոչ։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի … Read more

Կատարողական վճար. ո՞վ է վճարում, ե՞րբ և որքա՞ն. նոր օրենք

Երբ անձը չի կատարում դատական կամ վարչական ակտով սահմանված պարտավորությունը, հարկադիր կատարողն սկսում է կատարողական վարույթ։ Շատ քաղաքացիներ չգիտեն, որ այդ վարույթը անվճար չէ. օրենքը նախատեսում է կատարողական վճար, որը ծագում է վարույթ հարուցվելու պահից՝ անկախ կատարման արդյունքից։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, «Կատարողական վարույթի մասին» ՀՀ օրենքի 27–29-րդ հոդվածները հստակ սահմանում են կատարողական վճարների … Read more

Բուսասանիտարական հավաստագրերը կտրամադրվեն էլեկտրոնային եղանակով․ կառավարության նոր նախագիծը

Iravaban.net–ը e-draft.am՝ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման կայքում ուսումնասիրել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից Տեսչական մարմնի հետ համատեղ հանրային քննարկման ներկայացված ՀՀ կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի N 1093-ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է բուսասանիտարական հավաստագրերը տրամադրել էլեկտրոնային եղանակով՝ «Արմֆիտոս» տեղեկատվական համակարգի միջոցով՝ հեշտացնելով արտահանման գործընթացը և նվազեցնելով … Read more