Ո՞ր իրավախախտման դեպքում է կասեցվում վարորդական իրավունքը, և ինչպե՞ս կարելի է այն շուտ վերականգնել. ի՞նչ է սահմանում օրենքը

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգիրքը վարչական տույժերի թվում նախատեսում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի կասեցումը, որն ուղղակիորեն կապված է տուգանային միավորների համակարգի հետ: Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է, թե ինչպես է գործում միավորների համակարգը, որ դեպքում է կասեցվում վարորդական իրավունքը, երբ է վարորդը զրկվում դրանից, և ինչպես կարելի է կասեցված իրավունքը վերականգնել ժամկետից շուտ։ Ինչպե՞ս … Read more

Կարո՞ղ է գործատուն պահումներ կատարել աշխատավարձից, և ի՞նչ չափով. ի՞նչ է սահմանում օրենքը

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 213-րդ և 214-րդ հոդվածները սահմանում են աշխատավարձից պահումներ կատարելու հիմքերը, կարգը և չափերի սահմանափակումները: Այս կանոնները կարևոր է իմանալ թե՛ աշխատողներին, թե՛ գործատուներին, քանի որ աշխատավարձից ապօրինի պահումները աշխատանքային վեճերի տարածված պատճառներից են: Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։ Ընդհանուր կանոնը Օրենսգրքի 213-րդ հոդվածի համաձայն՝ աշխատավարձից պահումները … Read more

Ի՞նչն է համարվում բռնություն կամ սեռական ոտնձգություն աշխատավայրում, և ի՞նչ իրավունք ունի տուժած աշխատողը. ի՞նչ է սահմանում օրենքը

ՀՀ աշխատանքային օրենսգիրքը ոչ միայն արգելում է բռնությունը և սեռական ոտնձգությունն աշխատավայրում, այլև հստակ սահմանում է, թե ինչ արարքներ են դրանք համարվում, և ինչ իրավունք ունի տուժած աշխատողը: Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։ Արգելքը՝ որպես աշխատանքային օրենսդրության սկզբունք Օրենսգրքի 3-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային օրենսդրության հիմնական սկզբունքներից է ցանկացած ձևի … Read more

Ի՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկը

Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ հաստատվել է կառավարությունը շրջանառության մեջ է դրել որոշման նախագիծ, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել 2026 թվականի հունիսի 11-ի N 839-Լ որոշման մեջ և մեկ ամսով՝ մինչև հուլիսի վերջ, շարունակել արտահանման պետական աջակցության ծրագիրը։ Ինչու՞ է անհրաժեշտ փոփոխությունը Էկոնոմիկայի նախարարության հիմնավորմամբ՝ գործող աջակցության ծրագրի շնորհիվ … Read more

2026 թվականի ամառային զորակոչից տարկետում կտրամադրվի բարձր մարզական նվաճումներ ունեցող մի շարք մարզիկներ

ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ հաստատվել է «Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» նախագիծը։  Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների կտրամադրվի շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2026 թվականի ամառային զորակոչից տարկետում։ Ինչո՞ւ է … Read more

Մինչև 100 մլն դրամ մեկ հեկտարի համար․ կառավարությունը նոր աջակցություն է առաջարկում ջերմատներին

ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ հաստատվել է Էկոնոմիկայի նախարարության կողմից մշակված «Ջերմատնային տնտեսություններին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիրը»։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, որ ՀՀ կառավարությունը նախատեսում է պետական աջակցության նոր ծրագիր, որի նպատակն է օգնել ջերմատնային տնտեսություններին հաղթահարել արտահանման սահմանափակումների հետևանքով առաջացած ֆինանսական դժվարությունները և ապահովել արտադրության շարունակականությունը։ Ո՞րն է անհրաժեշտությունը Ջերմատնային տնտեսություններին … Read more

Անապահով ընտանիքների վարձատրվող հասարակական աշխատանքի ծրագիրը կտարածվի ամբողջ Հայաստանում

ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ հաստատվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի հունիսի 20-ի N 825-L որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։  ՀՀ կառավարությունը նախատեսում է փոփոխություններ կատարել «Անապահովության գնահատման համակարգով անապահով ճանաչված ընտանիքների աշխատունակ անձանց վարձատրվող հասարակական … Read more

513 հազար դրամ կուղղվի Արդարադատության նախարարության շենքի նախագծի փորձաքննությանը

ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 02-ի որոշմամբ հաստատվել է  «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում, ՀՀ կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումների կատարելու մասին նախագիծը, որը մշակվել է Արդարադատության նախարարության կողմից։ Ինչպես տեղեկացնում է Iravaban.net-ը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մարտի 28-ի թիվ 432-Ա որոշման համաձայն Հայաստանի … Read more

Զինծառայողների բնակարանային ծրագրին նոր ֆինանսավորում՝ 865,718.0 հազար դրամի վերաբաշխմամբ

ՀՀ կառավարության 2026 թվականի հուլիսի 2-ի որոշմամբ հաստատվել է ««Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու ու Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի որոշումն ուժի մեջ է մտնում … Read more

Արդյո՞ք գործատուն պարտավոր է պարգևատրել լավ աշխատողին. ի՞նչ խրախուսանքներ է նախատեսում օրենքը

ՀՀ աշխատանքային օրենսգրքի 219-րդ հոդվածը սահմանում է աշխատողների նկատմամբ գործատուի կողմից կիրառվող խրախուսանքների տեսակները, իսկ 218-րդ հոդվածը՝ աշխատանքային կարգապահության և կազմակերպության ներքին կարգապահական կանոնների հիմնական դրույթները: Ստորև Iravaban.net-ը ներկայացնում է հիմնական դրույթները՝ պարզ և հասկանալի լեզվով։ Ի՞նչ է աշխատանքային կարգապահությունը Օրենսգրքի 218-րդ հոդվածի համաձայն՝ աշխատանքային կարգապահությունն աշխատանքային օրենսդրությամբ, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ … Read more