Բացահայտվել է, թե ինչ է ասել Վինիսիուսը Սիմեոնեին սուպերգավաթային դերբիում

Իսպանական մամուլի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի և Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի միջև ծագած կոնֆլիկտը։ Ինչպես հայտնում է El Partidazo de COPE-ը, «Ատլետիկոյի» ներկայացուցիչները պնդում են, որ բրազիլացի ֆուտբոլիստը ծաղրել է իրենց պահեստայինների նստարանին գտնվողներին, երբ մրցավարից պահանջում էր 11 մետրանոց նշանակել։ Միջադեպի ընթացքում Սիմեոնեն ֆուտբոլիստին հորդորել է … Read more

Կանսելուի վերադարձը․ պորտուգալացու տրանսֆերը եզրափակիչ փուլում է — Armsport.am

«Բարսելոնան» ավարտին է հասցնում Ժոաո Կանսելուի տեղափոխության գործընթացը։ Վաղը առավոտյան պորտուգալացին բուժզննում կանցնի Կատալոնիայում։ Ինչպես նախօրեին TV3-ի եթերում հայտնել է ակումբի նախագահ Ժոան Լապորտան. «Նա կժամանի, կանցնի բուժզննումը, և եթե ամեն ինչ բարեհաջող ընթանա, կմիանա մեզ։ Սա Դեկուի հերթական հիանալի աշխատանքն է։ Այս շուկայում տրանսֆեր իրականացնելը հեշտ չէ։ Շնորհակալ եմ ֆուտբոլիստին և նրա գործակալին գործադրած … Read more

Ատլետիկոն մեզանից լավ էր խաղում․ Վալվերդեի անսպասելի խոստովանությունը դերբիից հետո

«Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն, ով Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում տուգանայինից կատարած շքեղ հարվածով բացեց «Ատլետիկոյի» դեմ խաղի հաշիվը, կիսվել է տպավորություններով։ «Սա տարվա առաջին գոլն էր։ Այդքան խաղ առանց գոլի մնալուց հետո սա հիանալի հանդիպում էր նորից աչքի ընկնելու և թիմի հաղթանակի համար։ Սակայն մենք պետք է նաև ինքնաքննադատ լինենք․ մենք պահեր ունեինք, բայց նրանք՝ շատ … Read more

Խաբի Ալոնսոն կոշտ պատասխանել է Սիմեոնեին՝ Վինիսիուսի հասցեին հնչեցրած խոսքերի համար

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Ջիդայի «Քինգ Աբդուլլահ» մարզադաշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Ատլետիկոյի» նկատմամբ տարած հաղթանակը և խոսել եզրափակիչ դուրս գալու մասին։ «Շատ լարված և ծանր հանդիպում էր։ Ֆեդեի արագ գոլը մեզ առավելություն տվեց և մի փոքր փոխեց խաղի ընթացքը, քանի որ մենք արդեն պաշտպանելու բան ունեինք։ Առաջին … Read more

Վալվերդեի գոլը նվեր էր Բրազիլիայում գտնվող Ռոբերտո Կառլոսին․ Կուրտուա — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան Մադրիդի «Ատլետիկոյի» հետ կայացած խաղից հետո կիսվել է տպավորություններով Realmadrid TV-ի եթերում։ «Սա շատ կարևոր հաղթանակ էր։ Սա դերբի է, և մենք ցանկանում էինք հաղթել Լա Լիգայում կրած պարտությունից հետո, ինչպես նաև դուրս գալ ևս մեկ եզրափակիչ։ Մենք ներդրեցինք բոլոր ուժերը, դա հսկայական ջանք էր, քանի որ խաղադաշտը լավ վիճակում … Read more

Սիմեոնեն անդրադարձել է Վինիսիուսի հետ ունեցած միջադեպին — Armsport.am

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպման ժամանակ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի հետ տեղի ունեցած կոնֆլիկտը (1:2): Ավելի վաղ հաղորդվում էր, որ արգենտինացի մասնագետը երկու անգամ փորձել է սադրել բրազիլացի ֆուտբոլիստին։ «Ասելու ոչինչ չունեմ։ Ինչպես մեզ մանկուց սովորեցրել են՝ այն, ինչ կատարվում է խաղադաշտում, մնում է խաղադաշտում։ Ավելացնելու ոչինչ … Read more

Ֆլորենտինոն քեզ դուրս է շպրտելու․ Սիմեոնեն սադրել է Վինիսիուսին դերբիի ժամանակ

Movistar-ի տեսախցիկները Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի ժամանակ ֆիքսել են «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի և «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորի միջև տեղի ունեցած ուշագրավ միջադեպը։ Չնայած «Ռեալը» հաղթում էր Վալվերդեի վաղ գոլի շնորհիվ, արգենտինացի մասնագետը պահը բաց չթողեց բրազիլացուն հունից հանելու համար։ Երբ Վինիսիուսը մոտեցավ եզրագծին, Սիմեոնեն նրան ասաց. «Ֆլորենտինոն քեզ դուրս է շպրտելու, հիշի՛ր խոսքերս»։ Այս … Read more

🎥 Էլ Կլասիկոյի սպասումով․ Ռեալը հաղթեց դերբիում և դուրս եկավ եզրափակիչ — Armsport.am

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտում կայացավ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը «Ատլետիկոյի» և «Ռեալի» միջև։ Մադրիդյան դերբին ավարտվեց «Արքայական ակումբի» հաղթանակով՝ 2:1։ «Ռեալին» հաջողվեց արագ գոլ խփել․ 2-րդ րոպեին աչքի ընկավ Ֆեդերիկո Վալվերդեն։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում՝ 55-րդ րոպեին, Ռոդրիգոն կրկնապատկեց իր թիմի առավելությունը։ «Ատլետիկոյին» հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը 58-րդ րոպեին Ալեքսանդր Սորլոտի … Read more

🎥 Պահանջվեց ընդամենը 76 վայրկյան․ Վալվերդեի սուպերգոլը Ատլետիկոյի դեմ խաղում

Սաուդյան Արաբիայի Ջիդա քաղաքի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտում ընթանում է Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի «Ատլետիկո» — «Ռեալ» հանդիպումը։ «Արքայական ակումբին» հաջողվեց կայծակնային արագությամբ բացել խաղի հաշիվը։ Հանդիպման մեկնարկից ընդամենը 76 վայրկյան անց (2-րդ րոպե) Ֆեդերիկո Վալվերդեն տուգանայինից կատարած հիանալի հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ հաշիվը դարձնելով 1:0։ Հիշեցնենք, որ այս զույգի հաղթողը եզրափակիչում ուժերը կչափի «Բարսելոնայի» … Read more

Իսպանիայի Սուպերգավաթ․ Ատլետիկո — Ռեալ․ մեկնարկային կազմեր — Armsport.am

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչի շրջանակում կկայանա մադրիդյան դերբին. «Ատլետիկոն» և «Ռեալը» կհանդիպեն Սաուդյան Արաբիայի «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտում։ Մրցող թիմերը խաղադաշտ դուրս կգան հետևյալ մեկնարկային կազմերով․ «Ատլետիկո» «Ռեալ» Հանդիպման մեկնարկը Երևանի ժամանակով 23։00-ին է։