TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն պայմանավորված է Իրանի շուրջ զարգացումներով – Live News

Ինչպես հայտնի է՝ օգոստոսի 8-ից հետո TRIPP-ը ներկայացվում է որպես տարածաշրջանային հաղորդակցությունների նոր նախագիծ, սակայն իրականում այն պետք է դիտարկել ոչ թե որպես պարզ տնտեսական կամ լոգիստիկ նախաձեռնություն, այլ՝ Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերաձևման փորձ։ Այս նախագծի շուրջ ձևավորվող գործընթացները ցույց են տալիս, որ խոսքը շատ ավելի լայն ռազմավարական հաշվարկի մասին է, որտեղ միաժամանակ խաչվում են … Read more

Օրակարգ պահելու համար սուջուխ էլ կուտեն, պեռաշկի էլ․ պետք լինի՝ ճաշն իրար գլխին կլցնեն, կհրեն իրար, ցեխն էլ կգցեն. Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Իշխանությունը օրակարգ պահելու համար սուջուխ էլ կուտի, պեռաշկի էլ․ պետք լինի՝ ճաշն իրար գլխին կլցնեն, կհրեն իրար, ցեխն էլ կգցեն։ Վերջինը՝ նաև բառի քաղաքական իմաստով։ Բայց փաստ է, որ ամոթանքի, ծաղրի, իսկ որոշների՝ հիացմունքի դրսևորման պայմաններում իշխանությունը շարունակում է օրակարգն «ատամներով պահել»։ Իշխանությանը հաղթելու համար նախ … Read more

Նա փաստացի փորձում է իր քաղաքական քայլերը ներկայացնել որպես պատմական առաքելություն

Ժամեր առաջ Նիկոլ Փաշինյանի արված հայտարարությունը, ըստ որի՝ «Հայաստանը 405 թվականին գտնվել է նույն «խաչմերուկում», ինչ այսօր՝ 2026 թվականին», և որ այդ ժամանակ Մերսոպ Մաշտոցի ուղերձը պետք է ընկալել որպես նմանատիպ պատմական ընտրության արձագանք, առաջին հայացքից կարող է թվալ պատմափիլիսոփայական ընդհանրացում։ Սակայն իրականում այն ավելի շուտ քաղաքական հաղորդակցության հնարք է, որի միջոցով փորձ է արվում … Read more

Բաքուն փորձում է նվազեցնել պատմական պայմանավորվածությունների դերակատարությունը

Այսօր հայտնի դարձավ, որ Իլհամ Ալիևը հաստատել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրության փոփոխությունները: Ըստ այդ փոփոխությունների՝ Սահմանադրությունից կհանվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերին հղումները: Ըստ էության՝ սահմանադրական փոփոխությունն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես իրավական-տեխնիկական ճշգրտում, սակայն ավելի խորքային դիտարկումը ցույց է տալիս, որ խոսքը միայն սահմանադրական ձևակերպման փոփոխության մասին չէ։ Մոսկվայի (1921-ի մարտի 16-ի) և … Read more

ՔՊ-ականների բառամթերքում երկրաչափական պրոգրեսիայով աճում է ցինիզմի ու լկտիության չափաբաժինը

Վերջին շրջանում, նախընտրական հովերով տարված, ՔՊ ներկայացուցիչները գնալով ավելի են կտրվում իրականությունից։ Դրան զուգահեռ՝ իրենց բառամթերքում ու խոսակցականում երկրաչափական պրոգրեսիայով աճում է ցինիզմի ու լկտիության չափաբաժինը։ Ակնհայտորեն սրանք անչափելի մեծախոս ու պոռոտախոս են դարձել՝ տարբեր քաղաքական իրավիճակներին տալով գռեհիկ ու լպիրշ գնահատականներ։ Ընդհուպ այն աստիճան, որ որակումներ ու տարբեր էպիտետներ են տալիս քաղաքական բազմամյա վաստակ … Read more

Իշխանությունը «Արևմտյան Ադրբեջան»-ին վերաբերող քարտեզը Պատմության ինստիտուտ է մտցրել, տապալվել է․ 24News

24News-ի տեղեկություններով, նախորդ շաբաթ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի գիտական խորհրդի նիստին քննարկվել է հարց, որ նախապես ընդգրկված չի եղել օրակարգում։ Հիշեցնենք, որ նիստից մի քանի օր առաջ ինստիտուտի տնօրենի պաշտոնից հեռացել էր Աշոտ Մելքոնյանը, ով հայտնի է Արցախի հիմնախնդրի և պատմության նենգափոխման հարցերում իշխանությունների գործողությունների նկատմամբ սուր քննադատությամբ։ Մեր զրուցակիցն ուշագրավ մանրամասներ հայտնեց տեղի … Read more

Չենք ընդունելու իշխանության կողմից որևէ հակաեկեղեցական և հակաօրինական պարտադրանք. Արագածոտնի թեմ

Արագածոտնի թեմի եկեղեցական դասը հայտարարություն է տարածել, որում ասվում է.  «Մենք՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմում ծառայող ներքոստորագրյալ եկեղեցականներս, հարկ ենք համարում հրապարակայնորեն արտահայտել մեր անհամաձայնությունն ու լուրջ մտահոգությունը Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից ընդունված այն միջանկյալ որոշումների վերաբերյալ, որոնցով մեզ փաստացի պարտադրվում է որպես հոգևոր հովիվներ ճանաչելու Մայր Աթոռ Սուրբ … Read more

«Մի ձեռքով այծի, ինչպես ասում են, վիզը գուրգուրել, իսկ մյուս ձեռքով կաղա՞մբը ջրել»

«Մի ձեռքով այծի, ինչպես ասում են, վիզը գուրգուրել, իսկ մյուս ձեռքով կաղա՞մբը ջրել»․ Սիրանո դը Բերժերակի աշխարհահռչակ այս նախադասությունը բնորոշում է այն գործընթացները, որոնք այսօր իրականացնում է փաշինյանական իշխանությունը։ Սկզբնական տարբերակով նախ ստեղծում են «պռոբլեմ», հետո այն «քաջաբար» հաղթահարում են ու «թուրը» փառքով դնում պատյանը։ Վերջին երկու օրերին տեղի ունեցող այս զավեշտալի ու մարազմատիկ դրվագները … Read more

Մեր հասարակությունն արժեքային խորը ճգնաժամի մեջ է, որի գլխավոր պատասխանատուն քաղաքական իշխանությունն է. քաղաքագետ

24 Փետրվարի, 2026 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Երեկ լրահոսում տեսա երկու տեղեկություն: Մեկն այն մասին, որ Նոր Նորքի 5-րդ զանգվածում 22 հոգով ծեծել են երկու մարդու, իսկ մյուսը՝ համալսարաններից մեկի մոտակա այգում 20 հոգով ծեծել են մեկին, ոստիկանն է միջամտել ու կրակել է օդ, որ դադարեցնեն: Այս տեղեկությունները մեր հանրության վայրենացման գործընթացի մասին … Read more

Նիկոլն ուղղակի չի պարզաբանում, որ «Արևմուտքը» Թուրքիան է – Live News

Նորություն բացահայտած չեմ լինի, եթե ասեմ, որ Նիկոլ Փաշինյանն ու սուտը, մանիպուլյացիան ու կեղծ խոստումները «երկվորյակ եղբայրներ» են։ Իր կառավարման տարիների ընթացքում, սկսած 2018-ի վակխանալիայի օրերից, հնչեցրած սուտ ու պոպուլիստական խոստումների 90 և ավելի տոկոսը չի իրականացրել, իսկ այն, ինչ փոքր ի շատե արել է՝ բացառապես սեփական քաղաքական քիմքին ու ճաշակին հարմարեցրած է եղել։  Փաստը, … Read more