Այսօր պատերազմները միայն զենքերով չեն ընթանում։ Ժամանակակից աշխարհում ամենաազդեցիկ գործիքներից մեկը տեղեկատվությունն է։Ապատեղեկատվությունն այլևս պարզապես կեղծ լուր չէ։ Այն դարձել է ռազմավարական գործիք, որն օգտագործվում է հասարակության վրա ազդելու համար։
Մասնագետները նշում են, որ ապատեղեկատվության հիմնական նպատակը մարդկանց մոլորեցնելը չէ միայն։ Այն ավելի խորքային խնդիր ունի՝ թուլացնել վստահությունը պետության, մեդիայի և հանրային ինստիտուտների նկատմամբ։
Երբ մարդիկ դադարում են վստահել տեղեկատվությանը, հասարակությունը դառնում է ավելի խոցելի։
Ապատեղեկատվական արշավները հաճախ փորձում են՝
- խորացնել հասարակական բաժանումները,
- ստեղծել քաղաքական բևեռացում,
- ազդել մարդկանց վարքագծի վրա,
- և ձևավորել արհեստական հանրային տրամադրություններ։
Այս ամենը իրականացվում է ոչ միայն մարդկանց միջոցով, այլ նաև տեխնոլոգիաների օգնությամբ։