Վարչական ռեսուրսի չարաշահում. ինչպե՞ս ճանաչել

Ընտրությունների ընթացքում բոլոր քաղաքական ուժերը պետք է ունենան հավասար պայմաններ։ Երբ պետական կամ համայնքային ռեսուրսներն օգտագործվում են որևէ քաղաքական ուժի կամ թեկնածուի օգտին, այդ հավասարությունը խախտվում է։ Սա կոչվում է վարչական ռեսուրսի չարաշահում։

Օրենքը արգելում է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների պաշտոնյաներին իրենց ծառայողական դիրքը, պետական գույքը, ֆինանսական, տեղեկատվական կամ մարդկային ռեսուրսներն օգտագործել քարոզչական նպատակներով։

Leave a Comment