Կոբախիձեն չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ նախատեսված հանդիպումը – Live News
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չեղարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի հետ նախատեսված հանդիպումը, այս մասին հայտարարել է Վրաստանի կառավարությունը։ Նշվում է, որ պատճառը Վալտոնենի մասնակցությունն էր Թբիլիսիում նախորդ օրը տեղի ունեցած անօրինական հանրահավաքին և նրա կողմից կեղծ հայտարարությունների տարածումը։