«Վարչապետը ՀՀ ԶՈՒ գերագույն հրամանատարն է, այն` ինչ նա հնչեցնում է․․․ուրեմն բավականին հիմքեր ունի դրա համար»․ Էդուարդ Ասրյանը՝ պատերազմի մասին

Սահմանային իրավիճակը հարաբերական կայուն է․ սա ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանի գնահատականն է, որն այսօր նա բարձրաձայնեց խորհրդարանում՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ «Այո, կրակոցներ հնչել են, հնչում են, բայց դրանք նպատակային չեն, թիրախային չեն։ Այն կրակոցները, որոնք թիրախավորում են, դրա մասով մեր գերատեսչության պաշտոնական լրատվականը տեղեկատվություն տալիս է»,-ասաց ԳՇ պետը։ Արձագանքելով լրագրողների դիտարկումներին, … Read more