Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ նոր զիջումների գնալու. Մարուքյան • Tribune.am

Աբու Դաբիից հետո՝ ստանալու ենք, թե՞ զիջելու, այս մասին գրում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Քիչ առաջ Աբու Դաբիում ավարտվեց Փաշինյան–Ալիև հանդիպումը, որի պատվիրակությունների կազմում ընդգրկված էին Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը և Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Բոլորին հայտնի է, որ նշված պաշտոնյաները իրենց երկրներում ղեկավարում են սահմանազատման հանձնաժողովները։ Բացի այդ, բոլորս գիտենք, որ ունեցել ենք … Read more

«Փաշինյանի հեքիաթները հօդս են ցնդել ԵԽԽՎ զեկույցով. հստակ գրված է՝ պետության հարձակում եկեղեցու դեմ». Հայկ Մամիջանյան

«Իհարկե, բանաձևը խայտառակություն է, այնտեղ տեղ են գտնում այնպիսի ձևակերպումներ և տեղ չեն գտնում այնպիսի փաստեր՝ քաղբանտարկյալների և այլ թեմաներով, որ դա պարզապես անհասկանալի է։ Բայց դա մեզ համար նորություն չէ, դրա մասին խոսել ենք, խոսում ենք և խոսելու ենք»,- իր ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում այսպիսի կարծիք է հայտնում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հայկական … Read more

ԵԽԽՎ-ում Հայաստանի ընդդիմադիր այլընտրանքը փաստացի ներկայացված չէ. Էդմոն Մարուքյան

Քանի՞ գրոշ արժեն սրբազանների դատական նիստերին ընդդիմադիրների ելույթները, գրում է ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։ «Երեկ Ստրասբուրգում ընդունվեց ԵԽԽՎ «Վեհաժողովի մոնիտորինգի ընթացակարգի առաջընթացը» անվանմամբ բանաձևը, որտեղ, ըստ իշխանության, Հայաստանին վերաբերող հատվածում, ի թիվս այլնի, վեհաժողովը խորը մտահոգություն է հայտնում «Եկեղեցու մի քանի հոգևորականների կողմից իշխանությունը բռնազավթելու ծրագրերի մասին տեղեկությունների առնչությամբ», իսկ Ադրբեջանին վերաբերող հատվածում, ի թիվս … Read more

Եթե Շառլ Միշելի տեսլականը հայաթափված Արցախն էր, անհրաժեշտ էր հենց սկզբից դրա մասին անկեղծ հայտարարել ու դրա դիմաց մրցանակ առաջարկել. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը Հայկական համացանցը ցնցվեց, երբ հայտնի դարձավ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է «Զայեդ» մարդկային եղբայրության 2026 թվականի մրցանակը՝ ի նշանավորումն Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման։ Երեկ պարզվեց նաև, թե ով է կանգնած այդ հիմնադրամի հետևում։ Եվ ահա Հայաստան ժամանած մրցանակի հանձնաժողովի … Read more

Ինչպե՞ս կարող է վարչապետը իրեն վերագրել կաթողիկոսի լիազորությունները և իրեն իրավունք վերապահել որոշելու, թե ով է թեմի առաջնորդ, ով՝ ոչ. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե Գարեգին Բ-ն Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և հետևաբար այդ դիրքից նրա կայացրած որոշումները իրենց համար արժեք չունեն և առոչինչ են։ «Տեր Գեւորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»,- ընդգծել է Փաշինյանը։ Վարչապետը այդ գրառումը հրապարակեց այն բանից … Read more

Մեծ պատասխանատվությամբ և որդիական սիրով ստանձնեցի խաչքավորի ծառայությունը. Էդմոն Մարուքյան

Հունվար 06,2026 22:02 ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը գրում է․ Այսօր Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում, կատարվեց ջրօրհնեքի կարգը, որի ժամանակ մեծ պատասխանատվությամբ և որդիական սիրով ստանձնեցի խաչքավորի ծառայությունը։ Շնորհակալ եմ Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին և թեմի հոգևորականներին՝ այս պատասխանատու ընտրության համար։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ, մեզ … Read more