Փաշինյանը Ստրասբուրգում հանդիպել է ԵԽԽՎ նախագահի հետ. «Արդյունավետ քննարկում ունեցանք»
Ստրասբուրգի Եվրոպայի պալատում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ։ «Արդյունավետ քննարկում ունեցանք ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի հետ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի պաշտոնն զբաղեցնող Փաշինյանը՝ հրապարակելով տեսանյութ: