Ինչո՞ւ է Կիևը Բաքվին ֆոսֆորային զինամթերք մատակարարել 44-օրյա պատերազմի ժամանակ. լրագրողի հարցը Զելենսկին անպատասխան թողեց

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Երևան մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին։ Լրագրողների հետ զրույցում հայտարարեց, թե Կիևը շարունակում է ակտիվ բանակցություններ վարել եվրոպացի գործընկերների հետ միջազգային կարևորագույն հարցերի շուրջ, այդ թվում՝ Ուկրաինային աջակցելու և նրա՝ Եվրամիությանը միանալու ճանապարհին։ Ուկրաինայի նախագահն արագ լքեց ճեպազրույցի տարածքը՝ անպատասխան թողնելով լրագրողի հարցը, թե ինչու էր Կիևը Բաքվին … Read more

Stand for democracy. կապույտ ծուխ և ձայնային ազդանշաններ ակցիայի ժամանակ – Live News

Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների ազատ արձակման, արցախցիների խնդիրների վրա ԵՄ առաջնորդների ուշադրություըն հրավիրելու պահանջով Մարզահամերգային համալիրի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցները քիչ առաջ ԵՄ-ը խորհրդանշող կապույտ ծուխ արձակեցին։ Հիշեցնենք, որ այսօր ՄՄՀ-ում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ համաժողովը։

Ալիևը տեսակապով կմիանա – Live News

Ալիևն այսօր տեսակապի միջոցով կմիանա Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, հայտնում են ԶԼՄ-ները ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովը տեղի կունենա այսօր՝ մայիսի 4-ին, Երևանում՝ «Կառուցելով ապագան. միասնություն և դիմացկունություն Եվրոպայում» կարգախոսով։

Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հրապարակել է Արարատ լեռան լուսանկարը – Live News

Երևանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը X-ի իր միկրոբոլոգում հրապարակել է Արարատ լեռան լուսանկարն ու գրել. «Թաչդաուն Երևանում,  որտեղ  կհավաքվի Եվրոպական քաղաքական համայնքը՝ մայրցամաքային մասշտաբի մարտահրավերներին անդրադառնալու համար: Անվտանգությունից մինչև էներգիա և կապ: Եվրամիություն-Հայաստան առաջին գագաթնաժողովով մենք նաև կարևոր իրադարձություն ենք նշելու»։  

Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավեք հայ գերիների ազատման հարցում. ընտանիքների նամակը Մարկ Քարնիին

Բաքվում պահվող հայ գերիների ընտանիքները բաց նամակով դիմել են Հայաստանում գտնվող Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ խնդրելով Պատանդների հարցերով Կանադայի ավագ պաշտոնյային ներգրավել Բաքվում պահվող հայ գերիների ազատման հարցում և աջակցել նրանց անհապաղ ու անվերապահ ազատ արձակման ջանքերին: Ստորև ներկայացվում է նամակի տեքստն ամբողջությամբ: Կանադայի վարչապետ Մարկ ՔարնիինԵրևան, ՀայաստանՄեծարգո պարոն վարչապետ, Մենք՝ Բաքվում պահվող հայ բանտարկյալների … Read more

Փաշինյանի հետ մենք կամրագրենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը. Մակրոնը գրառում է կատարել

«Մեծապես ուրախ եմ վերստին գտնվել Հայաստանում։ Շնորհակալ եմ ջերմ ընդունելության համար»,- այս մասին իր X սոցիալական էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստան կատարած այցի ընթացքում։ «Վաղը՝ Եվրոպական քաղաքական համայնքի շրջանակում, մենք կշարունակենք կերտել առավել ինքնիշխան Եվրոպա։ Այնուհետև, իմ բարեկամ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մենք կամրագրենք մեր երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատումը»,-գրել … Read more

Ազատ արձակեք քրիստոնյա գերիներին. արցախցիների ակցիան՝ ուղղված Երևանում գտնվող եվրոպական առաջնորդներին

Երևանում՝ Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում Հայաստանում են գտնվում եվրոպական խոշոր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Մինչ համալիրում հավաքվել են տարբեր երկրների ղեկավարներ և կառավարության ներկայացուցիչներ, Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյաներ, արցախցիները հավաքվել են Համալիրի մոտ՝ իրենց ուղերձը փոխանցելու եվրոպական առաջնորդներին։ Արցախիցները կարևոր են համարում այս հնարավորությունը՝  բարձրաձայնելու համար իրենց խնդիրները։ … Read more

Բոլորին սպասում եմ, ներառյալ Զելենսկուն. Նիկոլ Փաշինյան – Live News

Եվրոպական քաղաքական համայնքի բոլոր անդամներին սպասում եմ Երևանում, ներառյալ՝ Ուկրաինայի նախագահ՝ Զելենսկուն: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Հիշեցնենք՝ Եվրոպական քաղաքական համայնքի ութերորդ գագաթնաժողովը տեղի է ունենալու 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում։

Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան – Live News

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, փոխանցում են միջազգային լրատվամիջոցները։ Մակրոնը Երևանում կլինի 2 օր, նախատեսված են երկկողմ հանդիպումներ ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ: Նախորդ անգամ Էմանուել Մակրոնը Հայաստան է ժամանել 8 տարի առաջ` 2018 թվականին` մասնակցելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովին։