Ֆինանսների նախարարը կներկայացնի Հայաստանը Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի Կառավարիչների խորհրդում
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի․/ԱՌԿԱ/․ Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, նշանակվել է Հայաստանի կառավարիչ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի Կառավարիչների խորհրդում։ Նույն որոշմամբ, ֆինանսների փոխնախարար Էդգար Մկրտչյանը նշանակվել է Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկի Կառավարիչների խորհրդի կառավարչի տեղակալ։ Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկում Հայաստանի մասնակցության մասին 2025 թվականի հունվարի 15-ին Հայաստանի կառավարությունը հաստատեց Ենթակառուցվածքային ներդրումների ասիական … Read more