«Բռավո բեմադրիչին՝ մինիմալ միջոցներով մաքսիմալ արդյունքի հասնելու համար». Դրամատուրգ Մատեի Վիշնիեկի աշխարհը՝ Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնի բեմում

Ֆրանկոֆոն թատերական հանդիպումների 7-րդ թողարկման շրջանակում ԵԹԿՊԻ-ի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնը դարձավ բեմարվեստի սիրահարների հանդիպման վայր․ այստեղ ներկայացվեցին մի շարք բեմադրություններ և թատերականացված ընթերցումներ։ Բոլոր ներկայացումների հիմքում ժամանակակից դրամատուրգիայի կարևոր անուններից մեկի՝ Մատեի Վիշնիեկի ստեղծագործություններն էին, որոնց միջոցով դերասանները ներկայացրին հեղինակի յուրահատուկ հումորը, փիլիսոփայական խորությունը և մարդկային գոյության նուրբ շերտերը։ «Պանդա արջերի պատմությունը, որը պատմեց սաքսոֆոնահարը, … Read more

Գրականագետի դիտարկումները հնարավորություն են տալիս վերանայելու խորհրդային տարիների իներցիայով գաղափարախոսականացված ժամանակավրեպ որակումներն ու բնութագրումները

Aravot.am-ը սիրով է անդրադառնում մեր կողքին ապրող հայ մշակույթի երախտավորների գործունեությանը, հատկապես հոբելյանների առիթով: Այս անգամ անդրադառնում ենք գիտնական-գրականագետ, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի (ԵԹԿՊԻ) հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ, ՀՀ վաստակավոր մանկավարժ, 2002-ից գործող ԵԹԿՊԻ «Հանդես» գիտամեթոդական ժողովածուի հիմնադիր խմբագիր, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լաուրա Մուրադյանի երկարամյա, բազմասպարեզ և արգասաբեր գործունեությանը: Մենք զերծ կմնանք … Read more

Առաջին անգամ էր, որ Վանաձորի մասնաճյուղում վարպետության դասերն անցկացնում են Իտալիայից ու Գերմանիայից ժամանած մասնագետները

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի մասնաճյուղերից հատկապես Վանաձորինն աչքի է ընկնում վարպետության դասերի բազմաքանակությամբ մասնավորապես վերջին տարիներին: Այս անգամ թատերականի Վանաձորի մասնաճյուղ էին հրավիրվել միանգամից երկու բարձրակարգ մասնագետներ. կատարողական արտիստ, դերասանուհի Մարի Հանեն Գերմանիայից և պարող, խորեոգրաֆ Անդրեա Դիոնիսին Իտալիայից: ԵԹԿՊԻ Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու և վերջերս արդեն դոցենտի գիտական կոչմանն արժանացած … Read more

Ոչ դրամատուրգը չպետք է զբաղվի թատերագրական ինքնագործունեությամբ, եթե չի տիրապետում գրված ու չգրված օրենքներին

Օրերս Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում տեղի ունեցավ բաց դաս-հանդիպում դրամատուրգ, հեքիաթագիր, թատրոնի և կինոյի դերասան Էլֆիք Զոհրաբյանի հետ: Այս մասին տեղեկացանք դրամատուրգի ֆեյսբուքյան էջից, որտեղ զետեղված էր նաև դասը նախաձեռնողի՝ արվեստագիտության թեկնածու, դոցենտ Անուշ Ասլիբեկյանի գրառումը: Անուշ Ասլիբեկյան «Այս անգամ մեր հյուրն էր Մարկ Տվենի անվան միջազգային և այլ մրցանակների դափնեկիր, ԵԹԿՊԻ Վանաձորի … Read more