Ուկրաինան պատրաստ է ամբողջական հրադադարի՝ հենց այս պահից սկսած, առնվազն 30-օրյա լռություն. Զելենսկին պատմել է Թրամփի հետ երեկվա զրույցի մանրամասները

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ երեկվա զրույցի մանրամասները: «Մենք զրուցեցինք նախագահի հետ համատեղ գործողությունների մասին՝ այդքան անհրաժեշտ ԱՄՆ-ի աջակցության և Ռուսաստանի վրա գործադրվող ճնշման՝ հանուն խաղաղության։ Քննարկեցինք ճակատային գծերում ստեղծված իրավիճակը։ Քննարկեցինք նաև դիվանագիտական ջանքերը։ Զրուցեցինք այն մասին, թե ինչպես կարելի է մոտեցնել իրական և երկարատև հրադադարի հաստատումը՝ գոնե 30 օրով։ … Read more