Ռեալի լազարեթը դատարկվում է. Ալոնսոն հույս ունի վերականգնել 9 վնասվածք ստացածներից շատերին

Հավաքականների խաղերով պայմանավորված դադարից հետո «Ռեալ Մադրիդը» երկուշաբթի օրը վերսկսում է մարզումները։ Այն խաղացողները, ովքեր չէին մեկնել իրենց ազգային թիմեր, չորս օր հանգիստ են ստացել, մինչդեռ վնասվածք ունեցող չորս ֆուտբոլիստներ շարունակել են վերականգնողական աշխատանքները Վալդեբեբասի մարզաբազայում։ Գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն լավատեսորեն է տրամադրված և հույս ունի, որ այս շաբաթ լազարեթում գտնվող ինը խաղացողներից շատերը կվերադառնան … Read more

Դե լա Ֆուենտեն՝ Հոյսենի վնասվածքի և Յամալի հետ կապված լարվածության մասին — Armsport.am

Իսպանիայի հավաքականի մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն Վրաստանի նկատմամբ 4-0 հաշվով հաղթանակից հետո անդրադարձել է պաշտպան Դին Հոյսենի ֆիզիկական վիճակին և կրկին ընդգծել իր փիլիսոփայությունը՝ «Առաջնահերթությունը միշտ խաղացողն է, նույնիսկ եթե ոմանք չեն ցանկանում հասկանալ դա»։ Դե լա Ֆուենտեն պարզաբանել է, որ Հոյսենը չի մասնակցել խաղին մկանային թեթև ցավերի պատճառով, իսկ հանգստանալու որոշումը եղել է … Read more

Հայտնի է Golden Boy-2025 մրցանակի հավակնորդների ցանկը — Armsport.am

Իտալական Tuttosport պարբերականը ներկայացրել է «Golden Boy-2025» մրցանակի՝ տարվա լավագույն երիտասարդ խաղացողի կոչման հավակնորդների վերջնական ցուցակը։ Հաղթողի անունը կհայտարարվի Թուրինում կայանալիք մրցանակաբաշխության ժամանակ, որը տեղի կունենա 2025 թվականի նոյեմբերին։ «Golden Boy-2025»-ի հավակնորդները. Պաու Կուբարսի («Բարսելոնա»)Դեզիրե Դուե (ՊՍԺ)Դին Հոյսեն («Ռեալ Մադրիդ»)Քենան Յիլդիզ («Յուվենտուս»)Մայլզ Լյուիս-Սքելի («Արսենալ»)Ուորեն Զաիր-Էմերի (ՊՍԺ)Արդա Գյուլեր («Ռեալ Մադրիդ»)Ֆրանկո Մաստանտուոնո («Ռեալ Մադրիդ»)Իթան Նվաների («Արսենալ»)Յորել Հատո … Read more

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան մերժել է Ռեալին — Armsport.am

Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիան (RFEF) մերժել է Մադրիդի «Ռեալի» բողոքը և ուժի մեջ է թողել պաշտպան Դին Հոյսենի կարմիր քարտը, որը նա ստացել էր Իսպանիայի առաջնության 4-րդ տուրի «Ռեալ Սոսյեդադի» դեմ խաղում (2:1, հյուրերի հաղթանակ), հայտնում է Marca-ն։ Հանդիպումը կայացել է սեպտեմբերի 13-ին Սան Սեբաստյանում։ Հոյսենը 32-րդ րոպեին հեռացվել է դաշտից՝ կենտրոնում Միկել Օյարսաբալի նկատմամբ … Read more

Հոյսենը ներողություն է խնդրել Ռեալի երկրպագուներից ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ ստացած հեռացման համար

Մադրիդի «Ռեալի» կենտրոնական պաշտպան Դին Հոյսենը դիմել է երկրպագուներին՝ ներողություն խնդրելով Աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակչում Դորտմունդի «Բորուսիայի» դեմ խաղում (3:2) ստացած կարմիր քարտի համար։ Իսպանացի ֆուտբոլիստը հեռացվել է խաղի 90+6-րդ րոպեին։ «Այսօր ամբողջ թիմը հիանալի խաղ ցուցադրեց։ Ներողություն եմ խնդրում հեռացման համար և այն բանի համար, որ չեմ կարող օգնել թիմին հաջորդ խաղում։ Առաջ, … Read more

📷 Յամալը Ռեալի նորեկներից մեկին անվանել է իր նոր խաղալիքը — Armsport.am

«Բարսելոնայի» 17-ամյա հարձակվող Լամին Յամալը կատակել է Մադրիդի «Ռեալի» նորեկ Դին Հոյսենի վերաբերյալ։ Երկու խաղացողներն էլ հրավիրվել են Իսպանիայի հավաքական։ Ազգային հավաքականի սոցիալական ցանցերի էջում հրապարակվել է նրանց համատեղ լուսանկարը։ Յամալը լուսանկարի տակ մեկնաբանության մեջ գրել է․ «Իմ նոր խաղալիքը»։ Հոյսենը հակադարձել է․ «Իմ որդին»։ Դին Հոյսենը «Մադրիդյան գրանդին» միացել է «Բորնմութից»՝ մայիսին, 60 միլիոն … Read more

Հայտնի է, թե երբ Հոյսենը կներկայացվի որպես Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ — Armsport.am

Երիտասարդ իսպանացի կենտրոնական պաշտպան Դին Հոյսենը շուտով պաշտոնապես կներկայացվի որպես Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է լրագրող Ռուբեն Մարտինը։ 20-ամյա խաղացողը Խաբի Ալոնսոյի թիմին կմիանա հունիսին և կարող է իր նորամուտը նշել աշխարհի ակումբային առաջնությունում։ Հոյսենի շնորհանդեսը մադրիդյան գրանդում, ըստ նախատեսվածի, կկայանա հինգշաբթի՝ մայիսի 29-ի առավոտյան։ Սա ամենաիրատեսական ամսաթիվն է, քանի որ խաղացողը շաբաթ … Read more

Որքան է վաստակել Յուվենտուսը Հոյսենի տրանսֆերից Ռեալ Մադրիդ — Armsport.am

Թուրինի «Յուվենտուսի» նախկին պաշտպան Դին Հոյսենը պաշտոնապես կմիանա «Ռեալ Մադրիդին» «Բորնմուտից»։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 59.5 միլիոն եվրո։ «Յուվեն» նախկինում նրա տրանսֆերը վաճառել էր 15.2 միլիոնով, բայց ապահովել էր վերավաճառքի գնի 15%-ի իրավունքը։ Դրա շնորհիվ թուրինյան ակումբը կստանա մի փոքր ավելի քան 7 միլիոն եվրո այս տրանսֆերից, հայտնում է Calciofinansa-ն։

Պաշտոնական․ Ռեալը նոր ֆուտբոլիստ ունի — Armsport.am

Մադրիդի «Ռեալը» և անգլիական «Բորնմութը» համաձայնության են հասել պաշտպան Դին Հոյսենի տրանսֆերի շուրջ։ Այս մասին տեղեկացնում է «Ռեալի» պաշտոնական կայքը։ 20-ամյա ֆուտբոլիստը հնգամյա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ՝ 2025 թվականի հունիսի 1-ից մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Հոյսենը, ով Իսպանիայի ազգային հավաքականի խաղացող է, արդեն փորձ ձեռք է բերել Իտալիայի Սերիա A-ում՝ հանդես գալով «Յուվենտուսի» … Read more