Նոր հուշագիր՝ խթանելու հայ-հունական բանկային համագործակցությունը

ՀԲՄ նախաձեռնությամբ «Բանկային համակարգի ապագան․ նորարարությունների կայուն զարգացում և հեռանկարներ» խորագրի ներքո կայացած միջազգային բանկային ֆորումի շրջանակներում ստորագրվել է Փոխըմբռնման հուշագիր Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) և Հունական բանկերի ասոցիացիայի միջև։ Հուշագիրը ստորագրել են ՀԲՄ նախագահ Դանիել Ազատյանը և և Հունաստանի բանկերի ասոցիացիայի գլխավոր տնօրեն Խարուլա Ապալագակին։ Ստորագրված հուշագրի նպատակն է խորացնել համագործակցությունը երկու երկրների բանկային … Read more

Բանկային համակարգի ապագան. ՀԲՄ միջազգային ֆորումը ձևավորեց զարգացման նոր ուղենիշեր

Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) նախաձեռնությամբ սեպտեմբերի 23–24-ը կայացավ ամենամյա բանկային միջազգային ֆորումը, որն այս տարի անցկացվեց «Բանկային համակարգի ապագան. նորարարություններ և զարգացման հեռանկարներ» խորագրի ներքո։ Բանկային Ֆորում 2025-ը բացառիկ էր ոչ միայն մասնակիցների թվով, այլև քննարկվող թեմաների լայն շրջանակով։ Իրենց ներկայությամբ ֆորումն այս տարի պատվեցին ՀԲՄ միջազգային գործընկերները, մասնավորապես՝ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ավստրիայից, Գերմանիայից, Լյուքսեմբուրգից, … Read more

Հայաստանում ավելի քան 3500 քաղաքացի օգտվել է անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի․/ԱՌԿԱ/․     Հայաստանում անհուսալի վարկեր ունեցող անձանց աջակցության ծրագրից օգտվել են 15,000 դիմորդներից 3,686-ը, որոնք ունեն անհուսալի վարկեր։ Այս մասին հայտնել է Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ղեկավար Դանիել Ազատյանը։ «ՀՀ-ում ընդհանուր առմամբ 220,000 մարդ ունի անհուսալի վարկեր (մեկ տարուց ավելի վաղեմության): Պարտքի ընդհանուր գումարը կազմում է 180 մլրդ դրամ: Ծրագրի շահառու կարող են լինել … Read more

«Եկամտահարկի վերադարձի օրենքը Երևանում չի գործում, անշարժ գույքի շուկան սառած է, ռիսկերը բարձրացել են, դրա համար էլ վարկերի տոկոսադրույքներն աճել են»․ Դանիել Ազատյան

«Կարճաժամկետ վարկերի տոկոսադրույքներն աճել են 0,3 տոկոսով, երկարաժամկետ վարկերինը՝ 1,2 տոկոսով»,- մամուլի ասուլիսի ժամանակ արձանագրեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։ Լրագրողների դիտարկմանը՝ փաստացի վարկերի տոկոսադրույքները ավանդների տոկոսադրույքների համեմատ աճել են, ո՞րն է պատճառը, Դանիել Ազատյանը պատասխանեց․ «Քանի որ եկամտային հարկի վերադարձի օրենքն այլևս Երևանում չի գործում, անշարժ գույքի շուկան էլ սառած վիճակում է, ուստի … Read more

«Գիտենք՝ եղել են բանկեր, որոնք հայտնել են համաձայնություն տրամադրել վարկ»․ Դանիել Ազատյանը՝ Ամուլսարի շահագործման համար վարկ տրամադրելու մասին

Օգոստոս 01,2025 17:47 «Այս պահին մենք էլ այդ տեղեկությունը չունենք, բայց գիտենք, որ եղել են բանկեր, որոնք հայտնել են համաձայնություն, որ իրենք պատրաստ են տրամադրել վարկ»,-լրագրողների փաստմանը՝ աշնանը պետք է Ամուլսարը շահագործվի, կառավարությունն էլ որոշում է ընդունել բանկային միջոցներից վարկ տրամադրել և հարցին՝ բանկ կա՞ արդեն, որ վարկ պետք է տրամադրի, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես … Read more

«Բանկային համակարգի վրա Arca-ի խափանումները բացասական ազդեցություն են ունեցել․ տվյալների արտահոսք չի եղել»․ Դանիել Ազատյան

«Բանկերն, իհարկե, կրել են վնասներ, բայց որ բանկը ինչքան, մենք ինքներս դեռ հատուկ վերլուծություն չենք կատարել»,-հարցին՝ վերջին շրջանում Arca համակարգի հետ կապված խափանումներն ի՞նչ բացասական ազդեցություն են գործել բանկերի վրա, մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց Հայաստանի բանկերի միության նախագահ Դանիել Ազատյանը։ Նա փաստեց՝ Arca-ն բաժնետիրական առանձին ընկերություն է, որի 55 տոկոս բաժնետերը ԿԲ-ն է և … Read more

Սեպտեմբերի 23-24-ը Հայաստանում կանցկացվի Բանկային ֆորում 2025-ը

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․     Սեպտեմբերի 23-24-ը Հայաստանում կանցկացվի Բանկային ֆորում 2025-ը։ Այս մասին հայտարարեց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ղեկավար Դանիել Ազատյանը։ «Ֆորումը կանցկացվի «Բանկային համակարգի ապագան. նորարարությունների կայուն զարգացում և հեռանկարներ» խորագրի ներքո։ Բանկային համակարգի ներկայացուցիչները, առաջատար փորձագետները և միջազգային գործընկերները կրկին կհանդիպեն՝ քննարկելու ֆինանսաբանկային ոլորտում համագործակցության ամենակարևոր թեմաներն ու հնարավորությունները», – ուրբաթ  մամուլի ասուլիսում ասել … Read more

ՀՀ-ում բանկային խարդախության ավելի քան 500 զոհերի հետ կնքված պայմանագրեր. պարտավորությունները սառեցված են մինչև հետաքննության ավարտը. ՀԲՄ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի․/ԱՌԿԱ/․    Հայաստանում բանկային խարդախության զոհ դարձած ավելի քան 500 քաղաքացիների հետ պայմանագրեր են կնքվել, «ԱՌԿԱ» գործակալության հարցին ի պատասխան՝ ասաց Հայաստանի բանկերի միության (ՀԲՄ) ղեկավար Դանիել Ազատյանը։ «Բանկային խարդախության բոլոր դեպքերը ուշադիր ուսումնասիրվում են, այդ թվում՝ իրավապահ մարմինների և բանկերի կողմից։ Կազմակերպվում են միջոցառումներ՝ ապագայում նմանատիպ խարդախության դեպքերը կանխելու համար։ Խնդիրը ոչ թե … Read more