«Բարձր գները հասցեագրելու փոխարեն Թրամփը սպառնում է մեր դաշնակիցներին եւ վտանգում մեր զինվորներին». սենատորները փորձում են կանխել Թրամփի հնարավոր ներխուժումը Գրենլանդիա

«Ես օրենքի փոփոխություն եմ առաջարկում, որպեսզի պարզ դառնա, որ Կոնգրեսը ֆինանսապես չի սատարի Գրենլանդիայում ապօրինի եւ անպետք ռազմական գործողության, որը միայն նպատակ ունի հագեցնելու բռնապետ դառնալու իղձ ունեցողի իշխանատենչ էգոն»։ Այս մասին X-ում գրել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատում Արիզոնան ներկայացնող Ռուբեն Գայեգոն՝ ընդդիմանալով նախագահ Դոնալդ Թրամփի՝ Դանիայի Թագավորությանը պատկանող Գրենլանդիա կղզին Միացյալ Նահանգների մաս դարձնելու մտադրությանը։ … Read more

Գրենլանդիան և Դանիան կրկին քննադատում են Թրամփին սպառնալիքների համար

Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը «անհարգալից» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նոր հայտարարությունները կղզու վերաբերյալ, իսկ Դանիայի կառավարության ղեկավար Մետտե Ֆրեդերիկսենը ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել սպառնալիքները։ «Բացարձակ անիմաստ է խոսել Գրենլանդիան Միացյալ Նահանգների կողմից գրավելու անհրաժեշտության մասին։ ԱՄՆ-ը որևէ իրավունք չունի անեքսիայի ենթարկել Դանիական թագավորության կազմի մեջ մտնող երեք երկրներից որևէ մեկը (Դանիա, Գրենլանդիա, … Read more

Մեզ միանգամայն անհրաժեշտ է Գրենլանդիան. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը The Atlantic պարբերականին տված հեռախոսային հարցազրույցում «ոչ այնքան քողարկված» սպառնալիք է հնչեցրել Վենեսուելայի նոր առաջնորդ Դելսի Ռոդրիգեսի հասցեին՝ հայտարարելով, որ «եթե նա ճիշտ չվարվի, շատ բարձր գին կվճարի՝ թերևս ավելի բարձր, քան Մադուրոն»։ Նա նկատի է ունեցել Նիկոլաս Մադուրոյին, որն այժմ գտնվում է Նյու Յորքի բանտախցում։ ԱՄՆ նախագահը նաև հավելել է, որ … Read more