Գյումրիում երեկվա տեղումների քանակը կազմել է ժամում մոտ 40 մմ – Live News

Հունիսի 10-ի լույս 11-ի գիշերվա առաջին կեսին հանրապետության տարածքում ձևավորված ուժեղ կոնվեկտիվ գործընթացների, վերընթաց օդային հոսանքների և ներզանգվածային զարգացումների ազդեցությամբ հյուսիսային շրջանների՝ մասնավորապես Շիրակի, Լոռու և Տավուշի մարզերի առանձին հատվածներում դիտվել են հորդառատ անձրևներ՝ ուղեկցված ամպրոպային երևույթներով։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։Հունիսի 10–11-ին Գյումրու օդերևութաբանական կայանում 1 ժամվա ընթացքում գրանցվել է … Read more

Կարկուտը լցվել է ննջարան՝ ծածկելով մահճակալը, կա տուժած

Գիշերը Գյումրիում տեղակացած կարկուտի հետևանքով քաղաքացիներից մեկը կոտրված է ստացել։ «Կարկուտի հետևանքները Գյումրու Ղարիբջանյան փողոցի տներից մեկում։ Տան անդամներից մեկը

Գույքագրվում են Գյումրիում կարկուտի պատճառած վնասները – Live News

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարությամբ արտակարգ իրավիճակների Շիրակի մարզային հանձնաժողովը և մարզպետի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խմբերը ձեռնամուխ են եղել նախորդ գիշեր տեղացած ուժեղ կարկուտի և հորդառատ անձրևի հետևանքով հասցված վնասների գնահատման աշխատանքներին։ Շիրակի մարզպետարանից հայտնում են, որ աշխատանքային խմբերը, համագործակցելով համայնքային հանձնաժողովների հետ, գույքագրելու են ահազանգերը, տեղում ուսումնասիրելու և ճշտելու են վնասները։ Առանձին գույքագրվելու է … Read more

Գյումրու քաղաքապետարանից ներկայացրել են գիշերային ջրհեղեղի մանրամասները – Live News

Գյումրու փրկարարական ծառայությունները և քաղաքապետարանի աշխատակիցները շարունակում են հունիսի 11-ի գիշերը քաղաքում տեղացած հորդառատ անձրևի և կարկուտի հետևանքների վերացման աշխատանքները: Ինչպես Sputnik Արմենիային հայտնեցին համայնքապետարանից, ինտենսիվ տեղումները սկսվելեն կեսգիշերից հետո։ Կարճ ժամանակում հեղեղվել են մի քանի փողոցներ, իսկ տրանսպորտի երթևեկությունը քաղաքում լրջորեն խոչընդոտվել է։ Հատկապես բարդ իրավիճակ է ստեղծվել քաղաք տանող ճանապարհներին, ինչպես նաև կենտրոնական … Read more