Դելսի Ռոդրիգեսը՝ Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար
Վենեսուելայի Գերագույն դատարանի որոշմամբ՝ երկրի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պետք է կատարի պետության ղեկավարի պարտականությունները նախագահ Նիկոլաս Մադուրոյի բացակայության պայմաններում։ Դատարանի հայտարարության մեջ նշվում է, որ Ռոդրիգեսը «ստանձնել է նախագահի պաշտոնը՝ երկրի կառավարման շարունակականությունն ու համապարփակ պաշտպանությունն ապահովելու համար»։ Երեկ Դելսի Ռոդրիգեսը ուղերձով դիմել էր բնակչությանը՝ հայտարարելով, որ Նիկոլաս Մադուրոն մնում է երկրի միակ օրինական նախագահը։ … Read more