ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները. ՊՆ
ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, որի շրջանակում նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ: Այս մասին հայտնում է ՊՆ-ը։
ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, որի շրջանակում նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ: Այս մասին հայտնում է ՊՆ-ը։
«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի գիտաշխատող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանին։ Անդրադարձ է եղել ԱՄՆ-Իրան հակամարտությանը, երկխոսության նոր փորձերին, տարածաշրջանային իրադարձությունների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը։ Միջազգայնագետը խոսել է նաև հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերություններից, իրանական գազի ներմուծման ծավալների ավելացման հնարավորություններից։ «Իրանական գազը կբարելավի վիճակը, բայց մեր բոլոր խնդիրները չի լուծի։ Հետո նաև գինը, այն բավականին … Read more
Այսօրվանից արգելված է Հայաստանում արտադրված կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան։ Համապատասխան որոշումը նախօրեին կայացրել էր ռուսաստանյան «Ռոսսելխոզնադզոր» պետական գերատեսչությունը։ Տնտեսագետները հաշվարկել են, թե ինչ կորուստներ կունենան դրա արդյունքում հայաստանյան արտահանողները։ Մանրամասները՝ տեսանյութում:
Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում կներդրվի պայմանագրի թվային ձևանմուշ, որը հնարավորություն կտա հիփոթեքային վարկով բնակարան գնելու դեպքում գնորդին, կառուցապատողին և բանկին հեռավար եղանակով կնքել ու վավերացնել գործարքը։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը մամուլի ասուլիսում հայտնել է, անշարժ գույքի առաջնային շուկայում բնակարան ձեռք բերելու համար նախատեսվող փոփոխությունները: Մանրամասները՝ տեսանյութում:
Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ զրույցը տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր հավատարմությունը 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ընդունված համատեղ հայտարարությանը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելուն ուղղված քայլերին։ Մասնավորապես, … Read more
Ադրբեջանի Լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (MEDIA) հայտարարել է, որ իրանական Sahar հեռուստաալիքի և Mehr լրատվական գործակալության գործունեությունը Ադրբեջանի տարածքում անօրինական է և նրանց նկատմամբ սահմանափակումներ է կիրառել։ Գործակալության հայտարարության համաձայն՝ որոշումն ընդունվել է փոխադարձության սկզբունքով՝ ի պատասխան Իրանի հետախուզության նախարարության քայլերի։ Ավելի վաղ Իրանի արտաքին գերատեսչությունը մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների, այդ թվում՝ ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքին, … Read more
2026 թվականի հուլիսի 27-ին կայացած նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի արձանագրությունները՝ Երևանի ավագանու անդամներ Մեսրոպ Մանուկյանի, Լևոն Լևոնյանի, Միքայել Խաչատրյանի և Նատալյա Սինորյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ արձանագրությունները և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 141-րդ հոդվածի 8-րդ մասով, կազմել է արձանագրություն, ըստ որի «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի և … Read more
Բաքվում արդեն 5.5 տարի պահվող հայ ռազմագերի Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբան «Հայ որբերի օգնության» ընկերության (SOAR) ղեկավար Լուսիանա Մինասյանը հրատապ և հրապարակային կերպով դիմել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Ավելի վաղ փաստաբանը հայտնել էր, որ Լյուդվիգ Մկրտչյանն առողջական լուրջ խնդրի առաջ է կանգնած ու պայքարում է կյանքի համար։ 56-ամյա Մկրտչյանի մոտ լեյկոցիտների քանակը 14.27 է, ինչը … Read more
Ո՞վ է ընտանիքում ավելի շատ ժամանակ հատկացնում տնային գործերին և խնամքին, և ինչպե՞ս է դա ազդում աշխատանքի, եկամուտների ու կյանքի որակի վրա։ Այս հարցերի պատասխաններն են փորձել գտնել Հայաստանում անցկացված հետազոտության միջոցով։ Մանրամասները՝ ռեպորտաժում:
Էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ 2026 թվականի հուլիսի 28-ին՝ առավոտյան՝ ժամը 07:00-ից, Արարատի մարզի Վերին Դվին, Դվին, Նորաշեն, Հնաբերդ և Գետազատ բնակավայրերի հարակից տարածքներում իրականացվելու են օդային (ավիացիոն) քիմիական սրսկման աշխատանքներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով։ «Խնդրում և հորդորում ենք՝ սրսկման օրը մեղվաընտանիքները ժամանակավորապես տեղափոխել կամ պահել անվտանգ վայրում, խուսափել գյուղատնտեսական կենդանիներին սրսկվող տարածքներ արածեցման տանելուց, … Read more