Նիկոլի կառավարությունն այնքան փոփոխական որոշումներ ու օրենքներ է ընդունել, որ դրսի դերակատարներն այլևս չեն վստահում նրանց

Վաղուց գաղտնիք չէ, որ շատ ուղիղ կերպով, Հայաստանից պահանջվում է անցկացնել երկու հանրաքվե: Դա վկայում է նաև այն մասին, որ Նիկոլի իշխանության կայացրած որոշումներին չեն վստահում: Փոխարենը ակնկալում են հայ ժողովրդի որոշումը: Ադրբեջանն ասում է՝ թող հայ ժողովուրդը փոխի իր ընդունած սահմանադրությունը հրաժարվի անկախության հռչակագրից, Արցախից ու արցախյան հարցից:  ԵԱՏՄ-ն ասում է՝ թող հայ ժողովուրդը … Read more

Ե՞Մ, թե՞ ԵԱՏՄ․ Մոսկվան կարծես վերջնաժամկետ է սահմանել Հայաստանի համար – Live News

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցն ու դրան հաջորդած տեղեկատվական փոխանակումները ցույց են տալիս, որ առկա խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլ դրանք խորանալու միտումներ ունեն: Եթե հայաստանյան իշխանություններն առճակատման գնալու որոշումը փորձում են քողարկված իրացնել, Մոսկվան ուղիղ սրում է խաղը: Երկու բան ակնհայտ է. Մոսկվան ՀՀ-ում հանրաքվեի հարցը փորձում է օրակարգային դարձնել՝ ԵՄ, թե՞ ԵԱՏՄ հարցադրմամբ: Եվ երկրորդ. … Read more

Հրդեհ Ուրցաձոր գյուղում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը

Հուլիսի 27-ին՝ ժամը 16։38-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ուրցաձոր գյուղի Գետափնյա փողոցում այրվում է անասնակեր․ առկա է տարածվելու վտանգ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։16-ին, մարվել՝ 21։35-ին։ Այրվել են մոտ 2000 հակ անասնակեր և մոտ 2500 քմ … Read more

«Իսկ դուք ի՞նչ եք կարդում»․ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել է, որ ավարտել է հերթական գրքի ընթերցանությունը։ «Իսկ դուք ի՞նչ եք կարդում»,- հարցրել է վարչապետը։  

ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները. ՊՆ

ՀՀ զինված ուժերում մեկնարկել են զինվորական երդման արարողությունները, որի շրջանակում նորակոչիկներին հատկացվում է երկօրյա արձակուրդ: Այս մասին հայտնում է ՊՆ-ը։

Իրանական գազը կբարելավի վիճակը, բայց մեր բոլոր խնդիրները չի լուծի․ Սերգեյ Մելքոնյան

«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է «ԱՊՐԻ Արմենիա» հետազոտական կենտրոնի գիտաշխատող, միջազգայնագետ Սերգեյ Մելքոնյանին։ Անդրադարձ է եղել ԱՄՆ-Իրան հակամարտությանը, երկխոսության նոր փորձերին, տարածաշրջանային իրադարձությունների՝ Հայաստանի վրա հնարավոր ազդեցությանը։ Միջազգայնագետը խոսել է նաև հայ-ռուսական և հայ-իրանական հարաբերություններից, իրանական գազի ներմուծման ծավալների ավելացման հնարավորություններից։ «Իրանական գազը կբարելավի վիճակը, բայց մեր բոլոր խնդիրները չի լուծի։ Հետո նաև գինը, այն բավականին … Read more

Այսօր ուժի մեջ մտավ Հայաստանի նկատմամբ Ռուսաստանի կիրառած հերթական առևտրային արգելքը. ի՞նչ հետևանքներ այն կունենա Հայաստանի համար

Այսօրվանից արգելված է Հայաստանում արտադրված կաթնամթերքի արտահանումը Ռուսաստան։ Համապատասխան որոշումը նախօրեին կայացրել էր ռուսաստանյան «Ռոսսելխոզնադզոր» պետական գերատեսչությունը։ Տնտեսագետները հաշվարկել են, թե ինչ կորուստներ կունենան դրա արդյունքում հայաստանյան արտահանողները։ Մանրամասները՝ տեսանյութում:

Կառուցապատողից հնարավոր կլինի բնակարան գնել առանց նոտարի վավերացման

Կադաստրի կոմիտեի էլեկտրոնային հարթակում կներդրվի պայմանագրի թվային ձևանմուշ, որը հնարավորություն կտա հիփոթեքային վարկով բնակարան գնելու դեպքում գնորդին, կառուցապատողին և բանկին հեռավար եղանակով կնքել ու վավերացնել գործարքը։ Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նանե Ղազարյանը մամուլի ասուլիսում հայտնել է, անշարժ գույքի առաջնային շուկայում բնակարան ձեռք բերելու համար նախատեսվող փոփոխությունները: Մանրամասները՝ տեսանյութում:

Կրեմլ. Ընդգծվել է Հայաստանում հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը

Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի մասին հաղորդագրություն է տարածել Կրեմլի մամուլի ծառայությունը: Հաղորդվում է, որ զրույցը  տեղի է ունեցել հայկական կողմի նախաձեռնությամբ: Վլադիմիր Պուտինը վերահաստատել է իր հավատարմությունը 2026 թվականի մայիսի 29-ին Աստանայում Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի ղեկավարների կողմից ընդունված համատեղ հայտարարությանը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության՝ Եվրոպական միությանն անդամակցելուն ուղղված քայլերին։ Մասնավորապես, … Read more

Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցների գործունեությունը

Ադրբեջանի Լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (MEDIA) հայտարարել է, որ իրանական Sahar հեռուստաալիքի և Mehr լրատվական գործակալության գործունեությունը Ադրբեջանի տարածքում անօրինական է և նրանց նկատմամբ սահմանափակումներ է կիրառել։ Գործակալության հայտարարության համաձայն՝ որոշումն ընդունվել է փոխադարձության սկզբունքով՝ ի պատասխան Իրանի հետախուզության նախարարության քայլերի։ Ավելի վաղ Իրանի արտաքին գերատեսչությունը մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների, այդ թվում՝ ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքին, … Read more