Ադրբեջանում արգելվել է իրանական երկու լրատվամիջոցների գործունեությունը

Ադրբեջանի Լրատվամիջոցների զարգացման գործակալությունը (MEDIA) հայտարարել է, որ իրանական Sahar հեռուստաալիքի և Mehr լրատվական գործակալության գործունեությունը Ադրբեջանի տարածքում անօրինական է և նրանց նկատմամբ սահմանափակումներ է կիրառել։

Գործակալության հայտարարության համաձայն՝ որոշումն ընդունվել է փոխադարձության սկզբունքով՝ ի պատասխան Իրանի հետախուզության նախարարության քայլերի։ Ավելի վաղ Իրանի արտաքին գերատեսչությունը մի շարք օտարերկրյա լրատվամիջոցների, այդ թվում՝ ադրբեջանական պետական AzTV հեռուստաալիքին, ներառել էր «թշնամական լրատվամիջոցների» ցանկում։

Իրանի իշխանությունները նաև նախազգուշացրել էին, որ այդ ցուցակում ընդգրկված լրատվամիջոցների հետ համագործակցությունը կարող է հանգեցնել քրեական պատասխանատվության։

Ադրբեջանի MEDIA-ն իր հերթին հայտարարել է, որ նման որոշումը պատասխան քայլ է և բխում է երկրների միջև փոխադարձության սկզբունքից։

Leave a Comment