Արայիկ Հարությունյանը պատրաստ էր դատարանի որոշմանը․ փաստաբան

Մարդու իրավունքների պաշտպան խմբերը մտահոգություններ են հայտնել Բաքվում Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների  նկատմամբ դատավարության արդարության վերաբերյալ, որը սկսվել է 2025 թվականի հունվարին․ գրել է Reuters-ը։

Գործակալությունը հիշեցրել է, որ 2023 թվականին ԼՂ ամբողջ հայ բնակչությունը՝ ավելի քան 100,000 մարդ, հեռացել է տնից։

Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի փաստաբան Ջավիդ Ռզազադեն Reuters-ի հետ զրույցում նշել է, որ իր պաշտպանյալը սպասում էր դատավճռին։ Նա դատապարտվել է ցմահ ազատազրկման։

«Արայիկ Հարությունյանը պատրաստ էր դատարանի այս որոշմանը։ Մենք գիտեինք, որ դատարանը կարող է ցմահ բանտարկություն նշանակել։ Բնականաբար, մենք համաձայն չենք ո՛չ մեղադրական եզրակացության, ո՛չ էլ դատավճռի հետ», – նշել է Ռզազադեն՝ հավելելով, որ դեռ վաղ է որոշում կայացնել հնարավոր վերաքննիչ բողոքի վերաբերյալ։

Bloomberg-ն, իր հերթին, ընդգծել է, որ բանտարկության ժամկետները հայտարարվել են, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պատրաստվում է այցելել Ադրբեջան և Հայաստան՝ հարևան կովկասյան պետությունների միջև խաղաղության համաձայնագիրն առաջ մղելու համար։

Բանտարկյալների ճակատագիրը կարող է բարդացնել վերջնական համաձայնագրի հասնելու ջանքերը։

Leave a Comment