Կառավարությունում պատրա՞ստ են էլեկտրական բեռնատարների ներդրմանը. տեսանյութ

The post Կառավարությունում պատրա՞ստ են էլեկտրական բեռնատարների ներդրմանը. տեսանյութ appeared first on Tribune.am.

Նիկոլ Փաշինյանը կանգնած է դժվարին ընտրության առաջ. «Հրապարակ» • Tribune.am

«Հրապարակ» թերթը գրում է․ «ՔՊ-ում նախօրեին ավարտվել է պատգամավորության թեկնածուների առաջադրումների ժամկետը։ Այժմ Նիկոլ Փաշինյանը կանգնած է դժվարին ընտրության առաջ՝ ինչպես կազմել նախընտրական ցուցակը։ «Կուսակցությունների մասին» օրենքով՝ ցուցակի առաջին 30 հոգուն ընտրում է կուսակցության համաժողովը: Թեեւ չկա արգելք, որ բոլորն էլ ընտրվեն համաժողովի 1000 պատվիրակների կողմից, սակայն Փաշինյանն իր նախասիրությունների ու հաշվարկների պատճառով դժվարին կացության … Read more

«Եթե նախկին նախագահները ուզում են Փաշինյանը հեռանա, պետք է չմասնակցեն ընտրություններին». Արման Թաթոյան. տեսանյութ

Մեր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ի հետ հույսեր ու ապագա չի կապում: Այս մասին գրում է «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ «Ու թեև ընտրություններին մասնակցելը պաշտոնաթող կամ նախկին նախագահների իրավունքն է, բայց եթե նրանք ուզում են` Փաշինյանը հեռանա, պետք է ձեռնպահ մնան դրանից։ Հակառակ դեպքում մասնակցության որոշումը միայն օգնելու է Փաշինյանին, նրան տալու … Read more

Անվերապահորեն հավատարիմ ենք մեր կատարած ուխտին, Հայ Առաքելական Սբ․ եկեղեցու վարդապետության և Ամենայն Հայոց Կաթողիկոսին. Արագածոտնի Թեմի հոգևորականաց դաս

Արագածոտնի Թեմի հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել. «Անդրադառնալով վերջին ամիսներին մեր Հայ Առաքելական Սբ․ եկեղեցու հանդեպ դրսից և ներսից աննախադեպ հարձակումներին ու ոտնձգություններին և ներկա կացությանը՝ մենք վերահաստատում ենք, որ. Խոնարհվելով Ամենակալ Տիրոջ առջև՝ անվերապահորեն հավատարիմ ենք մեր կատարած ուխտին, Հայ Առաքելական Սբ․ եկեղեցու վարդապետությանը, նվիրապետությանը, նրա կանոններին ու սկզբունքներին,Հավատարիմ ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին … Read more

Արցախի առաջնորդարանում հոգևոր ժողով է նախատեսվում, որի ժամանակ կքննարկվի Վրթանես սրբազանին հատուկ կոչով դիմելու հարցը․ Ռոման Երիցյան

Իմ տեղեկություններով՝ Արցախի առաջնորդարանում այսօր հոգևոր ժողով է նախատեսվում․ այս մասին ABC Media-ի հետ զրույցում հայտնեց արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ «Արցախի թեմի առաջնորդարանում՝ կոնկրետ վայրը չգիտեմ, բայց տեղեկացված եմ, որ այսօր պետք է գումարվի ժողով, որի ընթացքում քննարկվելու է Վրթանես սրբազանին հատուկ կոչով դիմելու հարցը։ Գիտեմ, որ նախկինում ևս նման կոչով առաջնորդությունը դիմել է, սակայն … Read more

Մայր աթոռում տեղի կունենա եպիսկոպոսաց ժողով, որի ժամանակ կքննարկվեն Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ, ի հետևումն նոյեմբերի 4-7-ի Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում տեղի ունեցած քննարկումների, դեկտեմբերի 10-12-ը հրավիրվում է եպիսկոպոսաց ժողով․ հայտնում են Մայր աթոռից։ Նշվում է, որ ժողովի ժամանակ քննության կառնվեն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր։

«Հայաստանը Հունաստանի կարևոր գործընկերներից է». Ալեն Սիմոնյանը՝ Հունաստանի նախագահին

Պաշտոնական այցով Հունաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը դեկտեմբերի 1-ին հանդիպել է Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի հետ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շեշտադրել է նման հանդիպումների կարեւորությունը երկկողմ կապերի զարգացման տեսանկյունից: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից: Հունաստանի նախագահն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԺ նախագահին պաշտոնական այցի համար` նշելով, որ … Read more

«Իրանն ու Թուրքիան նոր երկաթուղի կկառուցեն, որը կմիացնի Ասիան և Եվրոպան». Արաղչի

Իրանն ու Թուրքիան համաձայնության են եկել նոր համատեղ երկաթուղի կառուցելու շուրջ, որը կդառնա Ասիայի և Եվրոպայի միջև ռազմավարական դարպաս, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։ Նախատեսվող երթուղին, որը Իրանում հայտնի է որպես Մարանդ-Չեշմե-Սորայա տարանցիկ երկաթուղային գիծ և ձգվում է դեպի Թուրքիայի Արալըք սահմանային շրջան, կունենա մոտավորապես 200 կիլոմետր երկարություն։ Նախագիծը կարժենա մոտ 1.6 միլիարդ դոլար, … Read more

«Մեր շահերի հաշվին, Նիկոլ, հերթական նվերը մատուցեցիր Ալիևին». Աշոտյանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման մասին

Նիկոլ, քո հանցավոր գործունեության արդյունքում այսօր վերջնականապես լուծարվեց ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Մեր շահերի հաշվին դու հերթական նվերը մատուցեցիր Ալիեւին։ Վստահեցնում եմ քեզ, որ այս դրվագի հետ կապված մանրամասները ի հայտ կգան եւ տեղ կզբաղեցնեն քեզ առնչվող մեղադրանքների շարքում։ Իսկ հիմա, ըստ քո իսկ կռուտիտի, ավարտիր բանակցային … Read more

«Պետական և մասնավոր հատվածների սերտ համագործակցությունը շարունակելու է նպաստել տնտեսական աճին և Հայաստանի բիզնես միջավայրի բարելավմանը». ՊԵԿ նախագահ

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Ջերմուկում մասնակցել է «Գործարար միջավայրի բարելավումը երկխոսության միջոցով» խորագրով երկրորդ աշխատաժողովին, որին ներկա են գտնվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, ինչպես նաև գործադիր և օրենսդիր իշխանությունների, պետական կառավարման համակարգի, գործարար համայնքի և մասնավոր հատվածի այլ ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից: Աշխատաժողովի հիմնական նպատակը հանրային և … Read more