Ինչո՞ւ է Արևմուտքն ակտիվացել Հայաստանի ընտրություններից առաջ. բացահայտում (տեսանյութ)

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Ազգային» ՀԿ նախագահ, պատմաբան Բագրատ Մովսեսյանն է։   Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Առավոտից ռազմական ոստիկանության մեքենան հսկում է Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին

Տեր Պսակ քահանա Մկրտչյանը ահազանգում է, որ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությանը պատկանող Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցին առավոտից հսկում է Ռազմական Ոստիկանության մեքենան։ Հիշեցնենք, որ Սուրբ Աստվածածին եկեղեցին պատկանում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին։ Ըստ երևույթին ուզում են խոչընդոտել հոգևորականների մուտքը եկեղեցի։

Երիտասարդների բարեխոս Ս. Սարգիս զորավարի տոնն է այսօր – Live News

Ամենայն Հայոց Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն … Read more

Կաթողիկոսի կալանավորումը մոտեցնում են (տեսանյութ) – Live News

LIVEnews.am-ի «Երկրորդ կարծիք» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Հայոց ազգային գվարդիայի» խորհրդի անդամ, պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանն է։ Հյուրի հետ խոսել ենք Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու դեմ իշխանությունների հրահրած հարձակումների և հենց կառավարության ղեկավարի կողմից Վեհափառ Հայրապետին թիրախավորելու պատճառների, նպատակների մասին։ Ինչի՞ է ձգտում Փաշինյանը՝ փորձելով գլխատել Հայ Եկեղեցին, ովքե՞ր են նրա պատվիրատուները, արդյո՞ք չակերտավոր ժողովրդավար Եվրոպան, … Read more

«Ասում եք՝ Գարեգին երկրորդին կաթողիկոս չեք համարում, նույն կերպ կարող են ձեզ վարչապետ չհամարել եւ չընդունել ձեր որոշումները»․ հարց Փաշինյանին

Կառավարության այսօրվա նիստից հետո հրավիրած ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանին հարց ուղղվեց այն մասին, որ ԵԽԽՎ-ում մտահոգություններ են հնչել իշխանություն-եկեղեցի առճակատման մասին։ Հարցին, թե սա չի մտահոգո՞ւմ ՀՀ իշխանություններին, որ այս հարցն արդեն միջազգային հարթակներում է քննարկվում, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Մենք միջազգային հարթակներում որեւէ հարցի քննարկման հետ կապված խնդիր չունենք, որովհետեւ մեր գործելակերպը հստակ է, թափանցիկ է, հիմնավորված … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևոր դասի ուղեկցությամբ «Եռաբլուր»-ում հարգանքի տուրք մատուցեց հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հիշատակին

Հանրապետական մաղթանք և այց «Եռաբլուր» զինվորականպանթեոն Հայոց բանակի օրվա առիթով Հունվարի 28-ին՝ Հայոց բանակի օրվա կապակցությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Հանրապետական մաղթանք, որի ընթացքում հոգևոր դասը և արարողությանը ներկա հավատավոր ժողովուրդն աղոթք բարձրացրեցին առ Բարձրյալն Աստված՝ հայցելով, որ Տերը խաղաղ ու անվտանգ ծառայություն շնորհի մեր … Read more

Անցնող շաբաթ ողջ քրիստոնյա աշխարհն աղոթեց տասնյակ լեզուներով թարգմանված հայկական աղոթքներով

Հունվարի 25-ին Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ․ Մովսես վարդապետ Սարգսյանը։ Սրբազան արարողության ավարտին, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Հայրապետի, Մայր Տաճարի Իջման Սուրբ Սեղանի առջև կատարվեց քրիստոնեական միասնության աղոթք՝ որպես ամփոփում հունվարի 18-25-ին Վատիկանի և ԵՀԽ-ի … Read more

Ոսկետափում շարունակվում են ճնշումները Տեր Արտաշես քահանա Հակոբյանի նկատմամբ

Քիչ առաջ ահազանգ ստացվեց, որ այսօր Ոսկետափ բնակավայրի վարչական ղեկավար Նշան Հովհաննիսյանը և Սուրբ Սահակ–Մեսրոպ եկեղեցու կառուցման հովանավոր Համլետ Գորոյանն այցելել են եկեղեցի և հոգևոր հովիվ Տեր Արտաշես քահանա Հակոբյանից պահանջել են ազատել եկեղեցին։  Նրանք նաև հայտնել են, որ մեկ ժամ անց վերադառնալու են՝ եկեղեցու մուտքի դռների բանալիները փոխելու նպատակով։ Նման գործողությունները անօրինական և անթույլատրելի … Read more

Տիրադա՛վ եպիսկոպոսներ, ծնկաչոք ապաշխարե՛ք Աստծո առաջ – Live News

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհրդի նախագահ Հարություն Աղա-Սարգսյանը հայտարարություն է տարածել․ «Հայ Առաքելական Եկեղեցին հարկադրված է եպիսկոպոսաց ժողովը կազմակերպել արտերկրում, որովհետև Հայաստանում ստեղծվել է մթնոլորտ, որտեղ սրբազանների վրա կարող են գործադրել ուղղակի ու անթաքույց ճնշում՝ սպառնալիքով, վարչական լծակներով և քարոզչական հարձակումներով։ Սա հանցավոր փորձ է՝ Եկեղեցին կոտրելու և ծնկի բերելու, նրան լռեցնելու և դարձնելու հնազանդ … Read more

Ավստրիայում սադրանք կազմակերպելն ավելի դժվար կլինի

Ամենայն հայոց կաթողիկոսը հրավիրել է ՀԱԵ եպիսկոպոսաց ժողով Ավստրիայում: Որքան հասկանում եմ՝ Վեհափառը ցանկանում է խուսափել իրավիճակի հետագա լարումից ու հնարավոր բախումներից: Մինչդեռ Փաշինյանի նպատակը ճիշտ հակառակն է. ոչ միայն այս, այլ բոլոր մնացած քաղաքական հարցերում բորբոքել թշնամության, ատելության եւ հակառակության մթնոլորտը: Դա հաշվի առնելով՝ Գարեգին Երկրորդի որոշումը ճիշտ է: Եթե եպիսկոպոսաց ժողովն անցկացվի Էջմիածնում, … Read more