Գարեգին Բ-ն ընդունել է Իսպանիայից ժամանած գործարարներին • Tribune.am

Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած գործարարների՝ ուղեկցությամբ Իսպանիայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Իսպանիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ տիար Լևոն Գրիգորյանի։ Այս մասին հայտնում է Մայր Աթոռը։ Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշեցին, որ Հայաստան այցի նպատակն է երկու … Read more

Վեհափառ Հայրապետի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացնելու որոշումն ի կատար չի ածվում

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անի Դանիելյանի, որոշում է կայացրել Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտպանի բողոքը բավարարելու մասին: Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման: Փաստաբան, Մայր Աթոռի ներկայացուցիչ Արա Զոհրաբյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ դատարանի որոշումը դեռ ի կատար չի ածվել: «Վստահ եմ, … Read more

Դատարանը բավարարել է Գարեգին Բ-ի պաշտպանի բողոքը․ բացակայելու արգելքը ենթակա է վերացման

Դատարանի որոշման հիման վրա պետք է վերացվի Վեհափառ Հայրապետի նկատմամբ ընտրված խափանման միջոցը: Այս մասին հայտնել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ «Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր կարողացել մասնակցել Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հուղարկավորության սուրբ արարողությանը: Քննիչի նշված որոշումը բողոքարկվել էր վերադաս դատախազին: ՀՀ գլխավոր … Read more

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը՝ Ավետման տոնի առթիվ • Tribune.am

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձը ավետման տոնի առիթով. «Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս:  Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում, հավարտ Սուրբ Պատարագի, աղոթական մաղթանք է կատարվում, և օրհնություն են ստանում … Read more

Մոսկվայում Փաշինյանի դեմ ակցիայի մասնակիցներն այրել են նրա դիմանկարը – Live News

Մոսկվայում ՀՀ դեսպանատան դիմաց Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիայի մասնակիցներն այրել են նրա դիմանկարը։ Հավաքը տեղի է ունեցել հաջակցություն Հայ Առաքելական եկեղեցու։ Հավաքվածները պահանջել են դադարեցնել միջամտությունը ՀԱԵ ներքին գործերին։ Նրանք Փաշինյանի կառավարությունը բնութագրել են որպես «հանցավոր և կոռումպացված, որը ոչնչացնում է Հայաստանը»։ Հիշեցնենք, որ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա։

Դավաճա՛ն… Ուզում եմ երեխաս Ձեզ հետ նկարվի, որ իմանա` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել. բացառիկ տեսանյութ ՌԴ-ից

Մոսկվայում հյուրանոց մտած Նիկոլ Փաշինյանին մի տղամարդ խնդրում է նկարվել իր երեխայի հետ։ Հետո պարզաբանում է, թե ինչու է ցանկանում, որ նրան հետ նկարվի։ «Ուզում եմ՝ երեխաս Ձեզ հետ նկարվի, որ իմանա` ում օրոք է Ղարաբաղը հանձնվել, Եկեղեցին պառակտվել»,-բացատրում է նա։Տեսանյութը՝ 168.am-ի։

Մոսկվայում հայերը հանրահավաք են անցկացրել՝ ի պաշտպանություն Եկեղեցու և Վեհափառի

Ապրիլի 1-ին Մոսկվայում անցկացվել է հանրահավաք ի պաշտպանություն և հաջակցություն Հայ Առաքելական Եկեղեցու և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի։ Այսօր հարյուրավոր մարդիկ եկել էին Մոսկվայում Հայաստանի դեսպանատուն՝ իրենց աջակցությունը հայտնելու Հայ Առաքելական Եկեղեցուն և իրենց անհամաձայնությունը Հայաստանի իշխանությունների քաղաքականության հետ։ Հայերը պատրաստ են մինչև վերջ պաշտպանել իրենց Եկեղեցուն, և նրանք դա ցույց են տալիս իրենց … Read more

Կաթողիկոսի մեկնումն արգելելը բացասական անդրադարձ է հայ-վրացական եղբայրական հարաբերություններին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ,  սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը գրում է․  «Խորին ցավակցություն եմ հայտնում իմ վրացի բարեկամներին Նորին Սրբություն Իլյա Բ-ի վախճանի կապակցությամբ, որի հոգևոր ժառանգությունը հաղթահարում է բոլոր սահմանները: Նրա երկրային հրաժեշտը մեծ կորուստ է ողջ քրիստոնեական աշխարհի համար։ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և Վրաց Ուղղափառ Եկեղեցու հարաբերությունները դարավոր պատմություն ունեն։ Դրանք … Read more

Վեհափառը մտադիր է մասնակցել Իլյա 2-րդի հուղարկավորությանը. Մայր Աթոռ

Վեհափառը մտադիր է մասնակցել Իլյա 2-րդի հուղարկավորությանը, հայտնում են Մայր Աթոռից: «Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն Վրաց ուղղափառ եկեղեցու պատրիարքարանից ստացել է պաշտոնական ծանուցում Իլյա Բ կաթողիկոս-պատրիարքի հուղարկավորության և հարակից միջոցառումների արարողակարգի առնչությամբ»,-ասել է Տեր Եսային:

Գարեգին Բ-ը չի մեկնի Իլյա Երկրորդի հուղարկավորությանը․ խափանման միջոցը ուժի մեջ է

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցը փոխելու վերաբերյալ միջնորդություն պաշտպանական կողմից չի ստացվել: Այս մասին լրատվամիջոցներին հայտնել են Քննչական կոմիտեից. Վեհափառին պաշտոնապես հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը, բայց չի կարող մասնակցել՝ երկրից բացակայելու արգելքի պատճառով։