Արմեն Աշոտյանի գործով վկայի չորս ամիս տեւած հարցաքննությունն ավարտվեց
ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության եւ գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի գործով ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր շարունակվեց ԵՊԲՀ արհեստակցական միության նախկին ղեկավար Գալինա Հարությունյանի հարցաքննությունը։ Գալինա Հարությունյանն այս գործով առանցքային վկաներից է։ Իրեն ուղղված հարցերին ի պատասխան՝ վկան ասաց, որ արհմիության անդամների միջեւ եւ կոնֆերանսում վիճելի հարցերը՝ գումարների հավաքագրման եւ արհմիությանը չտրամադրման մասին, քննարկվել են։ Այդ … Read more