Հունվարի 3-ին Շիրակում դիտվել է -21․․․ -37 ցուրտ․ Սուրենյան

Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին 2 օրերին Հայաստանի տարածքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-20, առանձին հատվածներում 25-30 աստիճանով։ Այսպես հունվարի 3-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ Շիրակում դիտվել է -21․․․ -37, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ, Լոռիում համապատասխանաբար -22․․․-28 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+7 աստիճան տաքություն, Տավուշում -10․․․-17 աստիճան ցուրտ, այսօր … Read more

Գիշերային ջերմաստիճանը կտրուկ բարձրացել է․ Սուրենյան • Tribune.am

Հունվարի 3-ի համեմատությամբ վերջին երկու օրերին գիշերային ժամերին հանրապետությունում դիտվել է օդի ջերմաստիճանի թռիչքաձև բարձրացում: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Ըստ Սուրենյանի՝ օդի ջերմաստիճանը բարձրացել է մոտ 16-20 աստիճանով, իսկ հանրապետության առանձին հատվածներում մինչև 25-30 աստիճանով տաքացում է տեղի ունեցել:

Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա մինչև 20 աստիճանով

Հունվարի 8-9-ից Հայաստանում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա մինչև 20 աստիճանով։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։ «Շատ լավ լուր։ Հունվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Միջերկրական ծովից տաք ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում այս օրերի համեմատ կբարձրանա 17-ից 20 աստիճանով»,- նշել է նա։

Աշոցքում դիտվել է -37 աստիճան սառնամանիք․ Գագիկ Սուրենյան

Հունվար 03,2026 12:50 ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության եւ  մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի ֆեյսբուքյան գրառումը Անցած գիշեր Աշոցքում դիտվել է -37 աստիճան սառնամանիք: Լուսանկարը՝ North Adventures Armenia-ի Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում … Read more