Օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա մինչև 20 աստիճանով

Հունվարի 8-9-ից Հայաստանում օդի ջերմաստիճանը գիշերային ժամերին կբարձրանա մինչև 20 աստիճանով։ Այս մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Շատ լավ լուր։ Հունվարի 8-ից 9-ն ընկած ժամանակահատվածում Միջերկրական ծովից տաք ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ գիշերային ժամերին հանրապետության ողջ տարածքում այս օրերի համեմատ կբարձրանա 17-ից 20 աստիճանով»,- նշել է նա։

Leave a Comment