Ջերմաստիճանն այսօրվանից կնվազի – Yerevan Today

Երևանում ապրիլի 27-29-ին ժամանակ առ ժամանակ, 30-ի գիշերը, մայիսի 1-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։ Ապրիլի 30-ի ցերեկը, մայիսի 1-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հանրապետության տարածքում ապրիլի  27-30-ին և մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և … Read more

ՀՀ մի շարք շրջաններում սպասվում է ջերմաստիճանի անկում

Ապրիլի 16-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև -1°C, հողի մակերևույթին՝ մինչև -2…-3°C։ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում սպասվում է 0…-2°C ցուրտ։

Վաղը լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան. Ազիզյան

Եղանակի պարզեցմամբ պայմանավորված՝ ապրիլի 15-ի լուսադեմին Արարատի մարզի առանձին հատվածներում, Արմավիրում և մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին՝ -1․․․-4 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-4 աստիճան ցուրտ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Ապրիլի 14-ի լուսադեմին օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1․․․-2 աստիճան ցուրտ

Եղանակի պարզեցմամբ պայմանավորված ապրիլի 14-ի լուսադեմին Արմավիրի, Արարատի մարզի առանձին հատվածներում, մայրաքաղաք Երևանում օդում հնարավոր է 0-ին մոտ ջերմաստիճան, հողի մակերևույթին -1․․․-2 աստիճան ցուրտ, իսկ Արագածոտնի և Կոտայքի նախալեռնային գոտիներում օդում հնարավոր է -1․․․-2 աստիճան ցուրտ։ Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Հունվարի 3-ին Շիրակում դիտվել է -21․․․ -37 ցուրտ․ Սուրենյան

Արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ վերջին 2 օրերին Հայաստանի տարածքում գիշերային ժամերին օդի ջերմաստիճանը հունվարի 3-ի համեմատ բարձրացել է 16-20, առանձին հատվածներում 25-30 աստիճանով։ Այսպես հունվարի 3-ի առավոտյան ժամը 8-ի դրությամբ Շիրակում դիտվել է -21․․․ -37, այսօր -2․․․-4 աստիճան ցուրտ, Լոռիում համապատասխանաբար -22․․․-28 աստիճան ցուրտ, այսօր +4․․․+7 աստիճան տաքություն, Տավուշում -10․․․-17 աստիճան ցուրտ, այսօր … Read more