Գտածոները շուրջ 4000 տարվա պատմություն ունեն. Բերդում ճանապարհաշինական աշխատանքների ընթացքում միջին բրոնզեդարյան խեցեղեն է հայտնաբերվել

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանը նշել է, որ գտածոների հայտնաբերման հատվածում միջին բրոնզեդարյան շրջափուլի հիմնահողային դամբարան է բացվել: Օրեր առաջ ճանապարհաշինական աշխատանքներ իրականացնելիս՝ շինարարները խեցեղեն են գտել և անմիջապես տեղեկացրել «Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանի տնօրեն Արթուր Երկանյանին: Նա … Read more