Իսրայելի պաշտպանության բանակը դուրս չի գա Լիբանանի տարածքից․ Նեթանյահու – Live News

Վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը մեկնել են Հարավային Լիբանան և այցելել Իսրայելի ռազմական վերահսկողության տակ գտնվող սահմանային շրջաններ: Այս մասին հայտնում են Իսրայելի վարչապետի աշխատակազմից։ Նեթանյահուն նշել է, որ Իսրայելի պաշտպանության բանակը դուրս չի գա Լիբանանի տարածքից, քանի դեռ գտնում է, որ սպառնալիք կա «Հեզբոլլահ» կազմակերպության զինված խմբավորումներից: «Քանի դեռ «Հեզբոլլահը» այստեղ … Read more

Նեթանյահուն եկել էր Վաշինգտոն և աղաչել Օբամային չկնքել գործարք Իրանի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ժամանակին այցելել է Վաշինգտոն և փորձել է համոզել նախկին նախագահ Բարաք Օբամային հրաժարվել Իրանի հետ միջուկային համաձայնագրի կնքումից։ Թրամփի խոսքով՝ Նեթանյահուն կտրականապես դեմ էր այդ գործարքին և զգուշացնում էր դրա հնարավոր վտանգների մասին։ Սակայն, նրա պնդմամբ, Օբաման անտեսել է Իսրայելի մտահոգությունները և շարունակել է … Read more

Թրամփի և Իրանի միջև սպասվող գործարքը՝ «դառը հաբ» Նեթանյահուի համար․ Axios

Թրամփի և Իրանի միջև սպասվող գործարքը դարձել է «դառը հաբ» Նեթանյահուի համար, գրում է Axios-ը։ ԱՄՆ նախագահը հունիսի 11-ի երեկոյան զանգահարել է նրան և հայտնել պատրաստվող համաձայնագրի մասին լուրը, որը, ըստ հոդվածի, Իսրայելի վարչապետը «չէր ցանկանում լսել»։ Նեթանյահուի ընդդիմախոսները նրան մեղադրում են այն բանում, որ նա երկիրը վերածել է «ԱՄՆ-ի վասալ պետության»՝ համաձայնելով ընդունել Թրամփի … Read more

Թուրքիայի և Իսրայելի ղեկավարները միմյանց մեղադրել են ցեղասպանություն իրականացնելու մեջ

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հանդես են եկել կոշտ հայտարարություններով ու փոխադարձ մեղադրանքներով, որոնց կենտրոնում եղել են Պաղեստինի և քրդերի հարցերը: Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Թուրքիայի նախագահ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խորհրդարանական խմբակցության նիստում, Իսրայելին մեղադրել է Պաղեստինի Գազայի հատվածում «մարդկության պատմության … Read more

Նեթանյահուն բանակին հրամայել է ընդլայնել գործողությունները Լիբանանում – Live News

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ բանակին հրամայել է ընդլայնել գործողությունները Լիբանանում՝ արմատական «Հեզբոլլահ» շարժման դեմ պայքարում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Ես հրահանգել եմ (զինվորականներին) ընդլայնել իրենց ցամաքային գործողությունները Լիբանանում», – ասել է Նեթանյահուն հայտարարության մեջ։ Նա նշել է, որ իր նպատակն է «խորացնել և ընդլայնել վերահսկողությունը այն վայրերի վրա, որոնք գտնվում էին … Read more

Նեթանյահուն հանձնարարել է Իսրայելի բանակին գրավել Գազայի տարածքի 70 տոկոսը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ հանձնարարել է Իսրայելի բանակին ընդլայնել Գազայի հատվածի վերահսկողությունը՝ հասցնելով մինչև 70 տոկոսի։  «Այս պահին մենք լիովին վերահսկում ենք Գազայի հատվածի տարածքի 60 տոկոսը և իմ հրահանգն է հասնել 70 տոկոսի»,- ասել է Նեթանյահուն։ Երբ նրա ելույթի ժամանակ ներկաներից մեկը բղավել է, որ Իսրայելը պետք է վերցնի ամբողջ անկլավը, … Read more

Նեթանյահուն Իրանի հարցով արտակարգ խորհրդակցություն է հրավիրել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն արտակարգ խորհրդակցություն է հրավիրել՝ Իրանի համաձայնագրի հետ կապված։ Այս մասին հայտնում է The Times Of Israel-ը։ Իսրայելում պայմանները համարվում են շատ վատ, իսկ համաձայնագիրը՝ մեծ խնդիր Իսրայելի համար։ Al Arabiya-ի փոխանցմամբ՝ առաջիկա ժամերին ԱՄՆ-ն և Իրանը կարող են հայտարարել խաղաղության համաձայնագրի նախագծի մասին։ Ըստ աղբյուրի՝ Ղալիբաֆը, Վենսը, Քուշները և Ուիթքոֆֆը համաձայնության … Read more

Թրամփի և Նեթանյահուի միջև տարաձայնություններ են առաջացել Իրանի հարցում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն «ծանր հեռախոսազրույց» են ունեցել՝ քննարկելով Իրանի հետ բանակցությունների ընթացքը։ Այս մասին հայտնում է «Axios» պորտալը՝ հղում անելով աղբյուրներին։Ամերիկյան աղբյուրը պորտալին հայտնել է, որ զրույցից հետո Նեթանյահուն ծայրահաստիճան անհանգստացած է եղել։«Նեթանյահուն ծայրահեղ սկեպտիկորեն է վերաբերվում բանակցություններին և ցանկանում է վերսկսել պատերազմը։ Երկու առաջնորդների միջև տարաձայնություններ են առաջացել հետագա … Read more

Թրամփը և Նեթանյահուն բարդ հեռախոսազրույց են ունեցել Իրանի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն բարդ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի հետ համաձայնության հասնելու նոր ջանքերը, հաղորդում Է Axios-ը՝ հղում կատարելով երեք աղբյուրների։ Ամերիկյան աղբյուրը հայտնել է, որ Նեթանյահուն զրույցից հետո չափազանց մտահոգված է եղել։ «Նեթանյահուն չափազանց թերահավատորեն է վերաբերվում բանակցություններին և ցանկանում է վերսկսել պատերազմը։ .. Երկու առաջնորդների միջև տարաձայնություններ … Read more

Մադյարը հնարավոր է համարել Նեթանյահուի ձերբակալումը Հունգարիա այցելության դեպքում

«Տիսա» կուսակցության առաջնորդ Պետեր Մադյարը, որն ընտրություններում հաղթանակից հետո շուտով կդառնա Հունգարիայի վարչապետ, հնարավոր է համարել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալումը նրա՝  Հունգարիա այցելության դեպքում: Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին նա հայտարարել է Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսում: Պատասխանելով հարցին՝ արդյոք Իսրայելի վարչապետը կձերբակալվի, եթե այցելի Հունգարիա, Մադյարը նշել է, որ իր կառավարությունը մտադիր … Read more